«Հպարտություն.. պատիվ.. շատերին չէր խանգարի» Սիրուշոյի գրառումն ու լուսանկարը

Հետաքրքիր

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում արել. «Բարի օր իմ ու այս վզնոցի կողմից, որն անվանել ենք PRIDE (հպարտություն/պատիվ), շատերին չի խանգարի»:

Սիրուշոն ծնվել 1987 թվականի հունվարի 7-ին Երևանում: Նրա հայրը՝ Հրաչյա Հարությունյանը անվանի դերասան և ռեժիսոր է Հայկական Դրամատիկ Թատրոնում, ՀՀ Ազգային արտիստ։ Մայրը՝ Սյուզան Մարգարյանը, երգչուհի է, ՀՀ վաստակավոր արտիստ։ Սիրուշոն իր առաջին մրցանակը ստացել է երեխա հասակում, ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ՝ «Լուսաբաց» երգի համար. հայկական ժողովրդական երգ է, որը գրել է Կոմիտասը 20-րդ դարում:

Արդեն 7 տարեկանում Սիրուշոն սկսեց գրել երգի երաժշտություն և խոսքեր։ Առաջին ալբոմը՝ «Սիրուշո», թողարկեց 13 տարեկանում: 2004 թվականին Սիրուշոն ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: Ավելի ուշ անցել է դաշնամուրի դասեր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Ավարտել է Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժինը գրազանց առաջադիմությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.