«Հոկտեմբերի 18-ին ամբողջ ուժերը ներդրվել են, որ մենակ Աշոտիկին տարհանեն․ գնդապետներ են ընկել»․ Մոնախ

Այլ լուրեր Տեսանյութեր

Մոնախ անունով հայտնի Արթուր Այվազյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ աղմկահարույց բացահայտումներ արեց պա տերազմի վերաբերյալ։

«Հոկտեմբերի 18-ին Ստյոպիկին գեներալ են տվել, պատասխան տվեք ժողովրդին՝ ինչի՞ եք գեներալի կոչում տվել էդ գիշեր, էն դեպքում, երբ հարավային ուղղությամբ ամբողջությամբ մենք պարտության ենք մատնվել։

Ըստ օդում կախված լուրերի՝ այդ օրը պաշտպանյալի որդուն են տարհանել այդ հատվածից և աշխատել ա մեր սպեցնազը, ունեցել ենք ընկածներ, էդքան տեխնիկա ա աշխատել, պլյուս՝ ռա զմական ավիացիան։ Գնացե՛ք զո րքին հատ-հատ կանչեք, հարցաքննեք, տեսեք՝ զո րքը ինչ ա խոսում, այ ամբողջ զ որքը տարակուսած ա:

Ըստ օդում կախված լուրերի՝ ամբողջ ուժերը ներդրվել ա, որ պաշտպանյալի որդուն տարհանեն։ Որդուդ հանել ես, լավ ես արել, մնացածին էլ հանեիր․ օդուժ ես կիրառել, դե մնացածին էլ հանեիք։

Գնդապետ մարդիկ, զորամասի հրամանատարներ են ընկել։ Մի գիշերվա մեջ ինչի եք Ստյոպիկին գեներալ տվել․ պարզվեց՝ Աշոտիկին դուրս հանելու համար»,- ասաց Մոնախը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *