Հոգեբանները պնդում են՝ այն մարդիկ, ովքեր հաճախ են լաց լինում, իրականում..

Հետաքրքիր

Մենք բոլորս լաց ենք լինում։ Արցունքները տարբերակ են զգացմունքները արտահայտելու՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Լացելուն ունակ են բոլորը, սակայն ինչու՞ են ոմանք դա անում 4 անգամ իրենց ողջ կյանքի ընթացքում, իսկ ոմանք էլ՝ ամեն չնչին մանրուքից։ Կանադայի հոգեբանները անցկացրել են թեստ, որի արդյունքները ցույց են տվել, որ հաճախ լաց լինող մարդիկ բավականին սթրեասադիմացկուն են։ Բանն այն է, որ մարդուն պետք է արտահայտել իր զգացմունքները և մենք բոլորս դա անում ենք տարբեր ձևերով։

Կյանքի դժվար իրավիճակներում ընկերները կարող են լացել ձեր ուսին, իսկ դուք ձեր հերթին կարող եք լաց լինել նրա ուսին։ Երբեմն ձեր միջից ցավը հանելու համար անհրաժեշտ է ուղղակի լաց լինել և բացվել այն մարդու մոտ, ով կարող է ձեզ աջակցել, հասկանալ։

Լացը ցույց է տալիս, որ դուք չեք վախենում ձեր զգացմունքներից։ Ցանկացած պատճառով լացը, լինի դա հարազատ մարդու կորստից, ատելությունից, բարկությունից, սթրեսային իրավիճակից, տխուր ֆիլմից և նույնիսկ արյան մեջ շաքարի բարձրացումից՝ բոլոր այս նշվածները դարձնում են ձեզ խոցելի շրջապատի մարդկանց մոտ։

Սակայն, եթե ձեզ չի հաջողվում պահել ձեր մեջ զգացմունքները, ապա շրջապատի մարդկանց աջակցությունը ձեզ կարող է տալ հնարավորություն հաղթահարել ձեր զգացմունքները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *