ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ

Քաղաքականություն

«Սիրելի՛ հայրենակիցներ ի Հայաստան, Արցախ և Սփյուռք, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Զորացած Սուրբ Զատկի բերկրալի տոնի խորհուրդով և մեծ Ավետիսով՝ այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտություն ունենք համախմբվածությամբ, հավատով և մեծ նվիրումով լծվելու մեր Հայրենիքի վերականգնման և զորացման գործին:

Մենք ապրում ենք դ ժվարին ու տա գնապալի ժամանակներ, մեր ժողովուրդն անցնում է փոր ձությունների միջով, սակայն Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն, շրջահայաց ու հաստատակամ դարձնի մեր որոշումներում և գործողություններում:

Աջակից և հովանի լինենք միմյանց և հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր կորստի խոր ցա վ ունեն իրենց օջախներում և սրտերում:

Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ և մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, ամոքել ց ավերն ու բո ւժել վե րքերը, ապացուցենք, որ մենք կարող ենք ապաքինվել անգամ ամենած անր հար վածներից և կրկին բռնել հաղթանակի ճանապարհը:

Աստված պահապան բոլորիս։ Քրիստոս հարյավ ի մե ռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-նշված է ուղերձում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.