Հարսանիքի հաջորդ օրը տղայիս կինը կանոնների մի ցուցակ դրեց դիմացս.. դե հիմա ասեք թե ինչ անեմ ես

Հետաքրքիր

Մայրիկս անհամբերությամբ էր սպասում, թե երբ եղբայրս կամուսնանա և թոռնիկներ կպարգևի նրան, բայց նրա սպասելիքները չարդարացան։ Եղբայրս ամուսնացավ և մորս տանը սկսվեց մղձավանջը. Օքսանան՝ եղբորս կինը անմիջապես թշնամանքով ընդունեց մորս: Նա արդեն ամուսնացած եղել էր և առաջին ամուսնությունից ուներ մեկ դուստր և սկեսրոջ հետ շփվելու շատ տհաճ փորձ: Օքսանան, որոշեց չսխալվել երկրորդ անգամ և հարսանիքի հաջորդ օրը  մայրիկիս  հանձնեց տետր ՝ պահանջների և կանոնների ցանկով, առաջարկելով լրացնել այն: Մայրիկը, կարդալուց հետո, ծիծաղեց.

— Կարո՞ղ եմ շնչել:

Նա պարզապես ուզում էր լիցքաթափել մթնոլորտը, բայց Օքսանան մատը ցույց տվեց 1.3 կետին. Մի բացիր բերան, երբ քեզ չեն հարցնում:

Ահա ցանկը․

1․ Լիարժեք անկախություն․ 1․1․ Առանձին սնունդ, 1․2․ Սենյակ մտնելիս դուռը թակել, եթե անգամ հրդեհ է, 1․3․ Մի բացիր բերանը, երբ քեզ չեն հարցնում, 1․4․ Ամուսնուն կերակրում է միայն կինը, 1․5 Իմ երեխան՝ իմ գործն է։

2․ Ֆինանսներ․ 2․1․ Ձեր որդին ձեզ ոչինչ պարտք չէ, 2․2․ Կոմունալ  վճարները հավասարապես տարածվում են բոլորի վրա,  2․3․ Իմ գնումները Ձեզ չեն վերաբերում, 2․4․ Եթե Ձեզ հետաքրքրում են մեր ծախսերը, ապա նայեք 1․3 կետը։, 2,5․ Ոչ մի նվերներ։

3․ Հարգանք, 3․1 Փոխադարձ հարգանք և տակտ, 3․2․ Պահանջները հանգիստ և քաղաքավարի տոնով, 3․3․ Ինձ վրա ձայնը չբաձրացնեք, Դուք իմ մայրը չեք, 3․4․ Իմ արտաքինի մասին կարծիքի դեպքում  նայել  1․3 կետը։

4․ Կենցաղ, 4․1․ Տան մաքրությունն ըստ գրաֆիկի, 4․2․ Առանձին սպասք, 4․3․  Լվացքը՝ հերթափոխով,  4․4․ Պատուհանները չբացել, 4․5․  Սենյակներում  փականներ, 4․6․ Հյուրեր չւնդունել

5․ Հարսանիք, 5․1 Այստեղ Ձեր կարծիքը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ։

Ձեր առաջարկությունները

Կարդալուց հետո մայրիկս վերցրեց գրիչն ու գրեց․ Գնա  գրողի ծոցը, հարցերի դեպքում նայել  կետ 1․3

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *