Հարկավոր է շտապ զինվորագրվել.. ինչ հայտարարություն է տարածել Վիտալի Բալասանյանը

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը:

Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու:

Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:

Իր մեկ այլ հայտարարության մեջ նա ասել է. «ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանն Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների եւ Արցախյան պատ երազմներին մասնակցած տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ասկերանի շրջանի վարչակազմից։

Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատ երազմներում նահատակված տղաների հիշատակը:Այնուհետեւ Վ.Բալասանյանն անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին՝ շեշտել է, որ անհրաժեշտ է օր առաջ ծառայություն սկսել պետական սահմանների պաշտպանության հարցում: Ասկերանի շրջանում պահեստազորից պետք է կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցկացնել յոթօրյա պարապմունքներ ու անցնել մարտական հերթապահության:

Այն կկոչվի սահմանապահ ծառայություն, որը տարիքային սահմանափակումներ չի ունենա, եւ ծառայողները, անշուշտ, կվարձատրվեն: Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերի մասին, որոնք հիմնականում կապված էին բնակչության անվտանգության, տիրող անորոշ իրավիճակի եւ հետագա անելիքների հետ: Վիտալի Բալասանյանը պատասխանել է ներկաների հարցերին»:

 

 

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *