Հայկական բանակն անակնկալի է բերել ադրբեջանցիներին. ինչ իրավիճակ է այս պահին սահմանին

Քաղաքականություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթվանից Սեւ լճի շուրջ ծավալված զարգացումները շատ մոտ են եղել տարածաշրջանում նոր պատ երազմ հանգեցնելուն: Մեզ հասած տեղեկություններով` ադրբեջանցիների կողմից հայկական տարածք ներխուժմանը հաջորդած օրերին հայկական բանակին հրահանգվել է լավագույն ստորաբաժանումներով դիրքավորվել ու պատրաստ լինել անակնկալ գ րոհով հետ շպրտել հակառակորդին:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը չի պատկերացրել, որ այդ արագությամբ մերոնք կարող էին զ որք կուտակել ու դիրքավորվել մոտակա այլ բարձունքների վրա` ստեղծելով իրենց ստորաբաժանումները շրջափակելու իրական հնարավորություն: Ի դեպ, Գլխավոր շտաբին մոտ կանգնած նախկին բարձրաստիճան զինվորականներից մեզ փոխանցեցին, որ կառավարությունից հրահանգվել է արխիվներից հանել տարատեսակ քարտեզներ ու, ըստ դրանց, Տավուշից ու Նախիջեւանի հատվածում պլանավորել առաջխաղացումներ` բերելով նույն հիմնավորումները, ինչ ադրբեջանցիները:


Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասնում, որ ադրբեջանցիների քայլերը խիստ զայ րացրել է նաեւ ռուսական կողմին, որտեղից, ըստ էության, հասկացնել են տալիս, որ ռա զմական գործողությունների վերսկսման դեպքում այլեւս թույլ չեն տա, որ իրենց քթի տակ օտար պետությունների զո րքեր ու զե նք հայտնվի, ինչպես եղավ 44-օրյա պատ երազմի ժամանակ: Եվ, ի վերջո, այս անգամ սեղանին է դրված նաեւ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հեղինակության հարցը, քանզի այս հարցի հանգուցալուծումից է կախված ոչ միայն ՌԴ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի հեղինակությունը:

Բանն այն է, որ այս կառույցի պատմության մեջ առաջին անգամ անդամ պետությունը դիմել է խնդրանքով: Իսկ ադրբեջանցիներն էլ հասկանում են, որ, առանց թուրք, պակիստանցի եւ այլ պետությունների զինվորական մասնագետների ու տեխնիկայի օգնության, ամենայն հավանականությամբ, նոր պատ երազմում դարձյալ տարածքներ կկորցնեն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *