«Հայաստան» դաշինքն իրական հնարավորություններ ուներ ընտրություններում հաղթելու, որը չօգտագործեց 3 պատճառով..

Քաղաքականություն

Ոսկան Սարգսյանն իր էջում գրել է. Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց ընտրություններում։ Երեք ամիս առաջ գրել եմ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալը սատանի մայլում քնդրբազ պարելուն է նման․ Նիկոլ Փաշինյանը վերջին քսանհինգ տարում վարպետորեն տի րապետում է

մա նիպուլյացիաների, այլոց մրոտելու արհեստին ու նորից ներկաներ-նախկին թա լանչիներ քարոզչական հին ձայնասկառավակն է է պտ տելու, կիրառելու է վարչական բոլոր ռեսուրսները։ Ինչն էլ եղավ։ Իրականում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքե իրական հնարավորություններ ուներ ընտրություններում

հաղթելու, որը չօգտագործեց։ Կարծում եմ, որ այն չօգտագործեց երեք պատճառով՝ 1․ դրսի հզոր կենտրոնը, որն այսօր փաստացի ղեկավարում է Հայաստանը, որի հետ սերտ կապված է Ռոբերտ Քոչարյանը, դա Քոչարյանին թույլ չտվեց։ 2․ Ռոբերտ Քոչարյանը առանձնապես շահագրգիռ չէր իշխանություն վերցնելու, քանզի նոյեմբերի 9-ի խայ տառակ հայտարարության մեջ գրված է

կոմունիկացիաներ բացելու մասին, Արցախի հերոս Քոչարյանը չէր կարող ՀՀ-ի տարածքով կոմունիկացիաներ կամ միջանցքներ տալ, սահմանազատման անվան տակ ՀՀ-ից տարածքային զիջումներ անել Ադրբեջանին։ 3․ Ռոչերտ Քոչարյանը եւ նրա քարոզչական թիմը ավելորդ ինքնավստահ էին, չէին պատկերացնում մարզերի ընտրողներին, նրանց հետ քարոզչական աշխատանքի ձևերը։ Հնարավոր է՝ այս երեք

գործոնները միասին, կամ՝ դրանցից մի քանիսն են եղել ընտրություններում Քոչարյանի պարտության պատճառը։ Դեռ մարտ մասին հայտնի էր, որ հունիսին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են լինելու, շուրջ երեք ամիս ժամանակ կար դրանց նախապատրաստվելու։ Ֆինանսական, քարոզչական, կադրային հսկայական

ռեսուրսներ ունեցող Ռոբերտ Քոչարյանը պոպուլիստ Նիկոլ Փաշինյանին կարող էր հաղթել ոչ թե ընտրությունների մեջ իր գլխավորած դաշինքի քվեներն ավելացնելով, այլ՝ Նիկոլ Փաշինյանի ձայները նվազեցնելով։ Դրա համար կարող էր մի փոքրիկ կուսակցություն ստեղծել(դրանք շատ էին հունիսի քսանի ընտրությունների քվեաթերթիկներում), որի ղեկավար կլիներ սուպերպոպուլիստ մեկը, ով

Նիկոլ Փաշինյանը չագուչի տեղը հրապարակում մեծ սուր կբարձրացներ, դրանով ընտրազանգվածին բոլոր անօրեններին պա տժելու խոստում կտար, սակայն իր ելույթներում ավելի շատ կնշեր Նիկոլ Փաշինյանի իշխանության ահավոր սխալներն ու բացթողումները, սեն սացիոն բացահայտումներով կգցեր դրա վարկանիշը։ Նրա քարոզչության համար

որոշակի ծախսեր անելու, այդ թեկնածուին լավ խաղարկելու դեպքում նա ի վիճակի էր Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածից տասից քսան տոկոս տանել, ինչը անհնար կդարձներ Փաշինյանի իշխանության վերարտադրումը։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները ընտրությունենրի արդյունքները վիճարկելով՝ դիմել են

Սահմանադրական դա տարան։ Ընտրախատումները մեծ են եղել, բայց չեմ հավատում, որ ՍԴ- ն կչեղարկի ընտրությունների արդյունքները։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակելու է իր իր ապիկար կառավարումը, զիջումներ է անելու Ադրբեջանին ու Թուրքիային, մինչ որ դրսի կենտրոնները համարեն , որ նա իր գործը արել է ու կարող է իշխանությունից հեռանալ։