Համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել մոր արարքը.. գուցե շատերը չհասկանան նրան կամ քննադատեն պատ ժելու մեթոդը

Հետաքրքիր

Հեյլի անունով մի ամերիկուհի օրեր առաջ հրապարակում էր կատարել, որը տարածվեց ողջ համացանցում: Այն մեկնաբանեցին և կիսվեցին հազարավոր մարդիկ:

Կինը պատմեց, որ ինքն իր համար անսպասելի քայլ է արել: Բանն այն է, որ նա ցանկացել է դստերն ուրախացնել և LOL տիկնիկով գրչատուփ է գնել: Բայց, ի զարմանս մոր, Պրեսլիին չի տպավորել նվերը: Երեխան վերցրել է մոր գնածը ու գցել աղբամանը՝ բարձր տոնով ասելով, որ իր բոլոր համադասարնցիներն արդեն ունեն դրանից: Վերջում էլ ուժեղ շխկացրել է սենյակի դուռը մոր դեմքին:


Բնականաբար, Հեյլիին շատ է բարկացրել դստեր արարքը, ու նա որոշել է մի լավ դաս տալ նրան: Կինը նրա գրենական պիտույքները լցրել է ցելոֆանե տոպրակի մեջ ու հայտնել, որ աղջիկն այսուհետ դրանով է գնալու դպրոց:

Պրեսլիին դուր չի եկել մոր որոշումը, և երբ նա շտապել է աղբամանի մոտ, որպեսզի վերցնի գրչատուփը, հայտնաբերել է, որ այն արդեն չկա: Եվ միայն հետո է իմացել, որ մայրը պատրաստվում է տալ գրչատուփը մի երեխայի, ում ծնողները ի վիճակի չեն նման բան գնել:

Համացանցի օգտատերերի մեծ մասը աջակցեց Հեյլիին, քանի որ հիմնականում բոլոր ժամանակակից երեխաները չեն գնահատում այն, ինչ ունեն: Եվ ծնողները չպիտի անտարբեր մնան դրա հանդեպ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.