«Կտրուկ թանկանալու են ուսման վարձերը և առողջապահական ծառայությունները…»

Այլ լուրեր Հետաքրքիր

Բոլոր արհավիրքներին և զուլումներին հավելեմ ևս մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Երկիրը թուրքին գյուղ առ գյուղ հանձնող ստահակների ոհմակը Հայաստանի պետական բյուջեի խորացող ճեղքը մի կերպ լցնելու համար որոշել է կրկին քերել ժողովրդի գրպանները։ Տարեվերջին դրանք ընդունել են հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին կառավարության որոշում, ըստ որի՝ նախատեսում են ի թիվս այլ քերթիչ քայլերի՝ վերացնել ավելացրած արժեքի հարկի արտոնությունը կրթության և առողջապահության ոլորտներում

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական հարված է հասցվելու մարդկանց կրթության իրավունքի իրագործմանը և առողջության պահպանման հնարավորություններին։ Կտրուկ թանկանալու են ուսման վարձերը և առողջապահական ծառայությունները։ Մարդիկ առանց այդ էլ հազիվ-հազ են վճարում իրենց երեխաների ուսման վարձը։ Մարդիկ հազիվ են ձգում հիվանդանոցային վճարները, և մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն դիմում։

Ձեզ կպատմեն հեքիաթներ, որ առավել նպատակային կդարձնեն պետական աջակցությունը։ Դա հերթական սուտն է լինելու, քանզի մեր գրպաններից քերվելիք գումարով փորձելու են լցնել բյուջեի ճեղքվածքը։ Եթե Շուշիի, Շուռնուխի և Եռաբլուրի պատվի համար ոտքի կանգնելու վարանողներ կան, գուցե սեփական առողջության և ձեր երեխաների կրթության համա՞ր սթափվեք»,- գրել է Աշոտյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.