Կոչվում է «Միլիոնատիրոջ թխվածքաբլիթ», սակայն պատրաստման եղանակն ու բաղադրիչները ամենապարզն են

Խոհանոց

Կիսվում ենք անչափ հետաքրքիր, համեղ ու օրիգինալ թխվածքաբլիթի բաղադրատոմսով։ Խորհուրդ ենք տալիս պատրաստել ու փորձել սա․․․ համն ուղղակի անգերազանցելի է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարագ՝ 175գ
  • ալյուր՝ 250 գ
  • շաքարի փոշի՝ 50 գ
  • խտացրած կաթ՝ 380 գ
  • շաքարավազ՝ 100գ, ցանկալի է շագանակագույն
  • շոկոլադ՝ 200 գ
  • կարագ՝ 100 գ, կրեմի համար

Պատրաստման եղանակ․

Սկզբում պատրաստել խմորը։ Դրա համար կտրատել կարագը և խառնել այն շաքարի փոշու և ալյուրի հետ։ Պիտի փշուր ստացվի։ Այն հավասարաչափ բաշխել տապակի մեջ, սեղմել ձեռքերով և 10 րոպեով ուղարկել ջեռոցը։

Մինչ խմորը թխվում է, պատրաստել կարամելը։ Հակաայրիչ ծածկույով կաթսայի մեջ լցնել խտացրած կաթը, կարագը և շաքարավազը, եփել թույլ կրակի վրա՝ մինչ կարամելի կոնսիստենցիա ստանալը։ Եփելու ընթացքում պետք է անդադար խառնել։

Չենք մոռանում կորժի մասին․ հանել այն ջեռոցից, սպասել, որ սառեն և կորժը, և կարամելը։ Կորժին կարամել քսել։

Եվ վերջին շերտը կլինի հալացրած շոկոլադը։ Այն կարող եք հալեցնել ինչպես միկրոալիքային վառարանի մեջ, այդպես էլ գոլորշու վրա։ Լցնել կարամելի շերտի վրա և ցանկության դեպքում զարդարել։

Ուղարկել սառնարանը, սպասել մինչ լիարժեք սառելը։ Կտրատել և հյուրասիրել մտերիմներին։

Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *