Կնոջ մեքենան խափանվեց մայրուղու կենտրոնում, նա դուրս եկավ մեքենայից, բայց հանկարծ մոտեցավ մի անօթևան տղամարդ և հրամայեց արագ նստել մեքենան ու կողպել դռները..

Հետաքրքիր

Live45today֊ը գրում է. Կնոջ մեքենան արգելակեց մայրուղու կենտրոնում: Նա ուզում էր հասնել մոտակա բենզալցակայանը, բայց անօթեւան տղամարդը պատվիրեց նրան նստած մնալ և փակել դռները
27-ամյա Քեյթ Մաքքլյուրը Ֆիլադելֆիա մեկնելու ճանապարհին էր, երբ վառելիքը հանկարծ սպառվեց: Մի քանի կիլոմետր կար մինչև մոտակա բենզալցակայանը: Խորը գիշեր էր, և կինը հուսահատված էր: Նա որոշեց ոտքով հասնել մինչև բենզալցակայան և վառելիք գնել:

Հենց նա դուրս եկավ փողոց, մի մարդ մոտեցավ նրան և հրամայեց արագ նստել մեքենան և փակել դռները: Քեյթը լրջորեն վախեցավ, ուստի արեց այնպես, ինչպես տղամարդն էր ասում: Տղամարդը չէր ցանկանում վնասել նրան: Ընդհակառակը, նա գնաց բենզալցակայան և իր մեջ գրպանում պահած վերջին 20 դոլարով գնեց մի կանեստր բենզին: Ճանապարհը կարող էր վտա նգավոր լինել միայնակ ու երիտասարդ կնոջ համար:

Ցա վոք, կինը կանխիկ գումար չուներ տղամարդուն գումարը վերադարձնելու համար, բայց նա խոստացավ հենց հաջորդ օրը մարել պարտքը: Նա պահեց իր խոսքը և մի քանի անգամ հագուստ, սնունդ, նվեր քարտեր և կանխիկ գումար բերեց անօթեւանի համար: Շուտով նա իմացավ, որ նրա անունը Բոբիթ է: Նախկինում նա ծառայում էր Միացյալ Նահանգների ծովային հետեւակում, ինչպես նաև աշխատում էր որպես բուժաշխատող, բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով նա դարձել էր անօթևան։

Քեյթն ու նրա ընկերները որոշեցին գումար հայթայթել, որպեսզի օգնեն Բոբիթին: Կարճ ժամանակահատվածում նրանք կարողացան հավաքել 355 հազար դոլար: Այդ գումարով տղամարդը կկարողանար բնակարան գնել, վճարել վերապատրաստման խորացված դասընթացների համար և նոր կյանք սկսել: Այսպիսին է կյանքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Live45today֊ը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *