Կենսաբանական ծնողները հրաժարվեցին երեխաներից, քանի որ մեկի փոխարեն երկուսն էին ծնվել.. նրանք նույնիսկ չցանկացան տեսնել փոքրիկներին

Հետաքրքիր

live45today-ը գրում է. Ելենան և Դմիտրին ամենասովորական ամուսնական զույգն են: Ամուսնանալուն պես նրանք երազում էին երեխա ունենալ: Զույգը երկար ժամանակ փորձում էր ինքնուրույն երեխա ունենալ, բայց նրանց մոտ ոչինչ չէր ստացվում։ Նրանք ոչ մի կերպ չէին համակերպվում այդ մտքի հետ, որ երեխաներ չունեն և որոշեցին դիմել փոխնակ մոր օգնությանը։ Նրանք երկար փնտրեցին և գտան հարմար փոխնակ մայր: Հղիության ողջ ընթացքում նրանք նրա կողքին էին, շատ հոգատար, վերջին ամսին օրերն էին հաշվում և չէին համբերում, թե երբ պետք է գրկեն իրենց փոքրիկներին։

Եկավ երկար սպասված ծննդյան օրը: Փոխնակ մայրը երեխաներից ավելի շատ էր անհանգստանում: Նրան կեսարյան հատում արեցին և լույս աշխարհ եկան երկու փոքրիկ հրաշք աղջիկներ։ Սակայն ոչ Ելենան, և ոչ էլ Դմիտրին հիվանդանոց չեկան, նույնիսկ չզանգահարեցին։ Իսկ այդ ընթացքում էլ փոխնակ մայրը մտածում էր, թե որքան դժբար կլինի իր համար երեխաներից բաժանվել։ Դմիտրին հիվանդանոց եկավ միայն 2 օր անց և գնաց ուղիղ բժշկի կաբինետ։ Նա նույնիսկ ցանկություն չհայտնեց տեսնել երեխաներին։ Պարզվեց, որ նա և Ելենան բաժանվել են։

Փոխնակ մորը տեղեկացրին այդ լուրը և հայտնեցին, որ հավանաբար երեխաներին կտանեն մանկատուն։ Դա մեծ հարված էր նրա համար։ Մեկ շաբաթ անց նա դուրս գրվեց փոքրիկների հետ և նրանց տարավ իր տուն։ Նրանք իր երեխաներն էին։

Նյութը հրապարակման պատրաստեց live45today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.