Կեղծ հավի տոտիկներ. Այս բաղադրատոմսը ես երկար եմ փնտրել

Խոհանոց

Այսօր ձեզ ենք ներկայացնում մի շատ համեղ բաղադրատոմս, որը պարզապես կզարմացնի ձեր հյուրերին։

Բաղադրիչներ՝

  • 250 գրամ ալյուր,
  • կեֆիր՝ 0,75 բաժակից — 1 բաժակ,
  • սոդա 1/2 թեյի գդալ,
  • դանակի ծայրով աղ,
  • 500 գրամ հավի մսի ֆարշ (+1 սոխ, աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի),
  • 1 տուփ աղի ձողիկ,
  • տապակելու համար բուսական յուղ։

Պատրաստումը. Հունցում ենք խմոր կեֆիրից, սոդայից, աղից և ալյուրից։ Խմորը պետք է լինի փափուկ և չընկնի ձեռքի միջից։ Բացում ենք խմորը 1մմ հաստությամբ և 3սմ լայնությամբ շերտերի ենք բաժանում։ Ֆարշը լավ խառնում ենք, որպեսզի այն լավ կպնի։

Այժմ վերցնում ենք աղի ձողիկները, ֆարշից գնդեր ենք սարքում և կպցնում աղի ձողիկի ծայրերին։ Այնուհետև վերցնում ենք խմորի շերտը և պտտում ենք ֆարշի շուրջ, սկսած աղի ձողիկի կենտրոնից և ստացվում է «հավի տոտիկներ»։

Թավայի մեջ լցնել բավականին շատ ձեթ, որպեսզի այն փակի տոտիկների կեսը։ Տաքացնում ենք ձեթը և այնտեղ տապակում տոտիկները, մինչև կկարմրեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *