Կանաչ լոբով շատ համեղ, թեթև ու օգտակար գարնանային աղցան. սա կապահովի վիտամինների անհրաժեշտ քանակը օրգա նիզմի համար

Խոհանոց

Կանաչ լոբին շատ համեղ և օգտակար է, բացի այդ դրանից կարելի է բազմաթիվ ուտեստներ պատրաստել: Այսօր ներկայացնում ենք կանաչ լոբիով աղցանի նոր բաղադրատոմս: Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 3 հատ
  • լոբի՝ 300գ
  • պանիր՝ 100գ
  • սխտոր՝ 6գ
  • կանաչ սոխ՝ 10գ
  • բնական յոգուրտ կամ թթվասեր՝ 3 ճ.գ.
  • զեյթուն՝ ըստ ճաշակի
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ. Եփած ձուն խորանարդաձև կտրատել: Եփած կանաչ լոբին դեռ տաք վիճակում մի քանի րոպեով դնել սառը ջրի մեջ, իսկ հետո հանել և կտրատել՝ ոչ շատ մանր: Պանիրն անցկացնել քերիչով:

Խորը տարայի մեջ լցնել լոբին, ճզմել սխտորը, ավելացնել կտրատած ձուն, քերած պանիրը, մանրացրած կանաչ սոխը և թթվասերը, աղ ավելացնել և խառնել: Աղցանը զարդարել զեյթունով և մատուցել:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *