Ծերության շեմին որդիս երես թեքեց ինձանից.. նա նույնիսկ չնկատելու է տալիս ինձ, երբ հանդիպում ենք.. չգիտեմ որն է իմ մե ղքը

Հետաքրքիր

live45today-ը գրում է. Ինչու՞ համար է այս ամենը: Իմ սեփական որդին չի ցանկանում շփվել ինձ հետ.. Ապրում ես, և երբեք չգիտես, թե երբ է ստեղծվելու մի իրավիճակ, որը գլխիվայր շուռ կտա քո կյանքը: Ես 61 տարեկան եմ և միշտ մտածել եմ, որ լավ և ճիշտ կյանք եմ ապրել: Ես միայն մեկ որդի ունեմ: Նա արդեն երեսունն անց է, կարելի է ենթադրել, որ կյանքում նա ևս հաստատվել է: Նա լավ աշխատանք ունի, կին և մեկ տարեկան մանկահասակ երեխա։ Բայց վերջերս նրա հետ մեր հարաբերությունները ահավոր խզվել են: Ես ոչինչ չեմ արել։ Ոչ խոսքով և ոչ էլ արարքով նրան չեմ վիրավորել, ամեն կերպ փորձում եմ հարթել հարաբերությունները, բայց ապարդյուն։

Դեռ փոքրուց նա ուներ առողջական խնդիրներ. Իմ առաջին ամուսնուց ես բաժանվեցի մեր որդու լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Իսկ երկրորդ ամուսինս չի խառնվել տղայի  դաստիարակությանը, ասում էր․ քո տղայի խնդիրներն ինձ չեն վերաբերվում։ Հետեւաբար, ես ստիպված էի դառնալ երեխայի մայրիկը, հայրը և ընկերը: Մենք շատ մտերիմ ենք եղել, ընկերների պես։

Իսկ այժմ ինձ թվում է, որ հեռու չէ այն օրը, երբ ես նրան ամբողջովին կկորցնեմ: Նա ինձ ոչինչ չի ասում, չի գալիս այցելության: Ես թոռնիկիս հազվադեպ եմ տեսնում, և դա էլ հարսիս ջանքերի շնորհիվ: Մի քանի անգամ ես խնդրեցի նրան օգնել հաշտություն հաստատել որդուս հետ, բայց նա միշտ հրաժարվում է: Քո խնդիրներն են, լուծիր ինքդ: Ես պատրաստ եմ ծնկի գալ, միայն թե չկորցնեմ որդուս։
Ամենացա վալին այն է, որ մենք գործնականում ապրում ենք հարևան շենքերում:

Մենք հաճախ ենք հանդիպում, բայց նա միշտ ձեւացնում է, թե չի նկատում ինձ: Չեմ կարողանում հասկանալ, ինչու՞ որդիս երես թեքեց ինձանից։

Նյութը հրապարակման պատրաստեց live45today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.