Ծառուկյանն իր թիկնազորով մտել է Փաշինյանի խմբագրություն, ծ եծի ենթարկել խմբագրակազմի տղամարդկանց ու․․

Քաղաքականություն

Լրագրող Ավետիս Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․«Ուզում եմ մի բան պատմել Նիկոլի՝ Արցախը 5 մլրդով վաճառելու, ազնիվ կամ անկաշառ լինել չլինելու, և ընդհանրապես իր բարոյական կերպարի մասին: 1999թ. դեկտեմբերին Գագիկ Ծառուկյանը իր թիկնազորով մտավ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն և ծ եծի ենթարկեց խմբագրակազմի տղամարդկանց:

Խմբագիր Նիկոլ Փաշինյանը չդիմեց ոչ իրավապահ մարմիններին, ոչ էլ միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի բացահայտեն հան ցագործությունը կամ հրապարակային դատապարտեն խմբագրության վրա հար ձակումն ու լրագրողների ծե ծը:

Նա նույնիսկ այնպես արեց, որ դրան չանդրադառնա մամուլը, թեև որոշ լրագրողներ դիմել էին նրան հարցազրույց տալու համար: Դրա փոխարեն նա միջնորդների մջոցով առևտուր սկսեց Ծառուկյանի հետ, ու վաճառեց իր և խմբագրակազմի ծե ծը, որոշ տեղեկություններով 30-50 հազար դոլար, որը այն ժամանակվա համար ահռելի մեծ, կարելի է ասել աստղաբաշխական գումար էր:

Գործարքի իրական թիվը կարող է ասել Ծառուկյանը: Ընդ որում առևտրի մասին խմբագրակազմում խոսում էին, ու թաքուն բողոքում, որ ծ եծը եղել է կոլեկտիվ, իսկ փողը ստացել է միայն Նիկոլը:Եթե մի մարդ 24 տարեկանում կարող է վաճառքի հանել իր ու իր խմբագրակազմի արժանապատվությունը, և դրա վրա փող աշախտել, արդյո՞ք նույն մարդը չի կարող վաճառքի հանել իր հայրենիքն ու իր հայրենակիցների կյանքերը, արդեն 45 տարեկան հասակում:

Հ.Գ. Ես Հայկական ժամանակ աշխատանքի եմ ընդունվել 2000թ. հունվարի տոներից հետո, ծե ծից մեկ ամիս անց և բարեբախտաբար՝ ծե ծի չեմ ենթարկվել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.