Ծառուկյանը կտուգանվի հրավառության համար. մանրամասներ

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի և Բուզանդ Ավետիսյանի դստեր հարսանեկան խնջույքի ավարտից հետո գիշերային ժամին հրավառություն կատարելու համար Գագիկ Ծառուկյանը կտուգանվի։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։

«Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,- հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանյաց խնջույքը, ինչին հաջորդել է շուրջ 40 րոպե տևողությամբ հրավառություն։

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.