Խտացրած կաթ՝ 15 րոպեում. մի՛ գնեք խանութից, պատրաստեք ինքներդ

Խոհանոց

Այս բաղադրատոմսով խտացրած կաթը շատ համեղ է ստացվում, ինչպես մանկության տարիներին։ Եփվում է այն 10 րոպե, եթե ավելի թանձր եք ուզում, ավելի երկար եփեք։ Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կաթ — 200 մլ
  • Շաքար — 180 գ
  • Կաթի փոշի — 100 գ

Պատրաստման եղանակը. 1. Կաթսայի մեջ խառնեք կաթի փոշին և շաքարը։ 2. Աստիճանաբար ավելացրեք կաթը՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդեր չգոյանան։ 3. Կաթսան դրեք ցածր կրակի վրա և անընդհատ խառնեք մինչև եռալը։ Եռալուց հետո եփեք ևս 10 րոպե՝ անընդհատ խառնելով։

4. Թողեք՝ խտացրած կաթը մի քիչ սառչի և լցրեք մաքուր տարայի մեջ։ Այսքանից 300 գրամ խտացրած կաթ է ստացվում։ Պահեք սառնարանում։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *