Խաչապուրու պատրաստման արագ և հեշտ տարբերակ․ Այնքան համեղ է ստացվում, որ մատներդ էլ հետը կուտեք

Խոհանոց

Խաչապուրի պատարստելն այնքան էլ բարդ չէ, սակայն քչերն են կարողանում համեղ և ախորժալի խաչապուրի պատրաստել։ Ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որը մեկ անգամ փորձելու դեպքում, ուղղակի կիսրահարվեք այս խաչապուրիներին։ Սկսենք միասին պատրաստելը․

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 1 հատ ձու,
  • 30 գ կարագ,
  • 1 բաժակ կաթ,
  • 1 բաժակ ալյուր,
  • 300 գ պանիր

Պատրաստման եղանակը․ Ձեռքի հարիչով ձուն հարել: Այնուհետև կաթը լցնել և նորից հարել: Ավելացնել ալյուր և ամբողջը հարել: Պանիրը քերել: Քերած պանիրը խմորի մեջ դնել: Թավան կարագով պատել, խմորը դնել և տապակել ցածր կրակի վրա, մինչև որ կարմրի: Հետո մյուս կողմի վրա շրջել և տապակել մինչև պատրաստ լինելը:

Այսքանը, պարզ ու հստակ է ամեն ինչ։ Պատրաստեք և ինքներդ կհամոզվեք դրանում։ Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *