«Լսիր, նստիր ծնկներիս, մի խանգարիր ուղևորներին», լկտի պահվածքով տղան դիմեց երթուղայինում մի աղջկա.. այն, ինչ արեց ուղևորներից մեկը, ներկաներից ոչ ոք չի մոռանա

Հետաքրքիր

Տրանսպորտում միշտ էլ զավեշտալի դեպքեր են լինում: Այս դեպքին ականտես եմ եղել ինքս և ասեմ, որ իսկապես զվարճացա ամբողջ հոգով: Ավտոբուսը լեցուն էր: Ամեն կանգառում ուղևորների քանակը շատանում էր, հասկանալի է, աշխատանքից տուն վերադառնալու ժամն է, բոլորը տուն են գնում: Մի երիտասարդ աղջիկ, ձեռքի ծանր պայուսակը դրեց նստարանին, որտեղ նստած էր և գնաց ուղեվարձը վճարելու: Հենց այդ պահին մի նիհար, ոչ հաճելի արտաքինով միջին տարիքի մի տղամարդ վերցրեց պայուսակը, և նստեց՝ պայուսակը դնելով ոտքերի մոտ:

Երիտասարդ աղջիկը վերադարձավ և քաղաքավարի դիմեց այդ տղամարդուն.

-Կներեք, բայց դա իմ տեղն է, ես գնացի ուղեվարձը վճարելու, միգուցե զիջեք իմ տեղը ինձ:

Քե՞զ, — ամբարտավան տոնով հարցրեց այդ տիպը, — ինչո՞ւ զիջեմ, նստիր ծնկներիս, երկուսիս էլ լավ կլինի, ուղևորներին էլ չես խանգարի, մի վախեցիր, չեմ նեղացնի:

Երիտասարդ աղջիկն ամոթից կարմրեց, կարկամեց: Այդ պահին միջամտեց մի հաղթանդամ տղամարդ, որ ծանրամարտիկի տեսք ուներ, մոտ երկու մետր հասակով և երևի 140 կգ քաշով;

-Օրիորդ, դուք շատ տեղ չեք զբաղեցնում, ես հաղթանդամ եմ, ես կնստեմ, — և թրմփալով նստեց այդ տիպի ծնկներին:

-Լսի՛ր, իջիր, ծնկներիցս, — հազիվ էր ձայնը փորից դուրս գալիս: Հավանաբար այդ տիպը հաջորդ անգամ նման անպարկեշտ առաջարկություն անելու ցանկություն չունենար

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *