ԼՂ-ում Ռուսաստանի այս գործողությունից հետո Ադրբեջանը անհանգստության մեջ է

Այլ լուրեր Հետաքրքիր

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատե րազմից հետո հերթական անգամ Արցախում եմ։ Մեր հայրենիքի այս հատվածը օր օրի ավելի արագ է վերադառնում նախկին կյանքին։Եթե 20-25 օր առաջ Բերձորի մոտակայքում տեսնում էի ադրբեջանական համազգեստով ինչ-որ մարդկանց, ապա հիմա դրանք էլ չկային։ Բերձոր քաղաքում արդեն բավական շատ բնակեցված տներ կան, մարդիկ վերադառնում են։

Ռուս խաղաղապահները վստահեցրին, որ ադրբեջանցիներին ար գելված է խախտել հայտնի միջանցքի տարածքը առանց հատուկ թույլտվության և իրենց ուղեկցության։Շուշիի մոտակայքում ևս չերևացին ադրբեջանցիներ։ Ռուսական ուժերը այնպիսի բարձր պատնեշներ են կառուցել, որոնցից այն կողմ որևէ թ շնամական էակ չերևա։ Արցախցիները պետք է նաև հոգեբանորեն իրենց ապահով զգան։Ստեփանակերտի նախկին փայլը վերադառնում է։

Լույսերը ամենուր վառվում են, փողոցներում նույնիսկ հաճախ խցանում է, մարդիկ ամեն օր վերադառնում են իրենց տներ։Կա յուրատեսակ ջերմություն արցախահայերի, հայկական բանակի և ռուս խաղաղապահների միջև։Ռուսները մեծագույն հարգանքով են շփվում հայ բնակիչների հետ, իսկ մեր բանակին վերաբերվում են որպես դաշնակիցների։Ոչ ոք իրավունք չունի յուրացնելու այս ձեռքբերումը։ Սա բացառապես հայկական բանակի և ռուսական կողմի աշխատանքի արդյունք է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *