Իսկական Գավառի գաթայի բաղադրատոմսը. հենց առաջին անգամից ընտիր է ստացվում

Խոհանոց

Գավառի գաթան բոլոր հայերի սիրելի քաղցրավենիքներից մեկն է, հատկապես եթե պատրաստվում է ճիշտ եղանակով: Ով էլ մեկ անգամ փորձել է, հաստատ համը չի մոռանա։ Կան Գավառի գաթայի բազմաթիվ բաղադրատոմսեր, բայց հիմա մենք ներկայացնում ենք ամենահաջողված բաղադրատոմսը. փորձեք և ձեզ մոտ էլ վստահաբար կստացվի:

Այս բաղադրատոմսն ինձ է փոխանցել տատիկս, ստացվում է անչափ համեղ գաթա։ Ոչ ոք չի հրաժարվի, նույնիսկ ամենախիստ դիետային հետևող մարդը չի կարողանա դիմակայել բույրին ու ախորժելի տեսքին։

Եվ այսպես, խմորի համար՝ 1,5 բաժակ մածուն կամ թթվասեր, 250 գ կարագ, 1 բաժակ շաքարավազ, 600 գ ալյուր, 1 թեյի գդալ սոդա վանիլին: Խորիզի համար՝ 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր, 200 գ կարագ վանիլին:

Պատրաստման եղանակը և մնացած մանրամասները կարող եք դիտել տեսանյութում․

Պատրաստեք և դուք էլ ուրախացրեք ձեր ընտանիքի անդամներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.