Ինչպե՞ս տղա երեխա ունենալ. Լավագույն մեթոդները

Հետաքրքիր

Տղա ունենալը որոշ զույգերի համար ուղղակի երազանք է: Իհարկե շատերը կուզեին ինքնուրույն ընտրել ապագա երեխայի սեռը: Այս հարցում կարող են օգնել և՛ ժողովրդական մեթոդները, և՛ նորարար տեխնոլոգիաները:Չնայած 100%-անոց արդյունք անհնար է ունենալ, բայց կարելի է ազդել այս գործոնի վրա:

Պետք է իմանալ,որ երեխան իր ԴՆԹ-ն վերցնում է կիսով չափ մորից, կիսով չափ հորից:Կինը համարվում է XX քրոմոսոմի կրող,իսկ տղամարդը ՝ XY:Որպեսզի երեխան տղա լինի,պետք է տղամարդու կողմից փոխանցվի Y քրոմոսոմ:Այս գործընթացը բավականին բարդ է,սակայն դրա վրա կարելի է ազդել: Չնայած այս ամենին պետք է հասկանալ,որ միանշանակ արդյունք ակնկալել պետք չէ:

Միանշանակ երեխայի սեռը կարելի է իմանալ միայն արհեստական բեղմնավորման արդյունքում: Օրացույցը կօգնի տղա ունենալ: Այս մեթոդի արդյունավետությունը փորձված է սերունդներով: Օրացույցը կօգնի մեծացնել տղա ունենալու և Y քրոմոսոմի՝ ձ վաբջիջ հասնելու հավանականությունը: Տղա ցանկացող զույգերը պետք է յուրահատուկ անձնական օրացույց ունենան,որտեղ պետք է նշվի մոր օվու լիացիոն ժամանակը: Պետք նախ մտածել այն մասին,որ տղամարդու մոտ պետք է Y քրոմոսոմները ավելի ակտիվ լինեն: