«Իզմիրլյան» ԲԿ-ի մեծ թվով բժիշկներ հայտարարել են, որ որևէ հիվանդի չեն սպասարկելու

Քաղաքականություն

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բ ժիշկ-վնա սվածքաբան, պր ոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում: Օրինական մե ղադրանքի մասին առհասարակ խոսել չենք կարող, քանի որ ի սկզբանե քր եական վարույթը հարուցվել է ոչ իրավաչափ հիմքերի հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսոր Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նրա դիտարկմամբ՝ քր եական գործի հարուցման օրինական առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռք բերված տեղեկատվությունը, մինչդեռ՝ քր եական գործը հարուցվել է թելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված ձայնագրությունը: Փաստաբանը նշեց, որ ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման շրջանակներում դատարանն արձանագրել է, որ առկա չէ հիմնավոր կասկածը՝ նշելով, որ թելեգրամյան ալիքով հրապարակված ձայնագրությունն անհայտ աղբյուրի կողմից տրամադրված ձայնագրություն է, ինչը հավասարազոր է անոնիմ հաղորդմանը, ինչը երբեք որպես քրեական գործի հարուցման առիթ չի կարող հանդիսանալ:

«Այն փաստական տվյալները, որը դատարանը գնահատել է և դրանով իսկ հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը, արդեն իսկ իրավաբանությունից դուրս դատողություններ են: Մենք գործ ունենք անթույլատրելի փաստական տվյալների հետ, նման պայմաններում դատարանը չէր կարող հաստատել հիմնավոր կասկածի առկայությունը»,-ասաց Ալեքսանյանը:

Նշենք, որ դատարանի բակում հավաքվել էին նաեւ «Իզմիրլյան» ԲԿ-ի մեծ թվով բ իշկներ, որոնք հայտարարեցին, որ վաղվանից որեւէ հի վանդի չեն սպասարկելու։ «Տականք եք ոտքից գլուխ», «թքեմ երեսներիդ»,- ասում էին բժ իշկները: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դ ատարանը՝ դա տավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու մեկ ամսով կալանավորելու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։

Աղբյուրը՝ lurer.com. Հավելենք, որ «Իզմիրլյան» բժ շկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ ծանոթացել է դատարանի՝ Չարչյանին կալանավորելու որոշմանը և պատրաստվում են այն բո ղոքարկել:

«Մենք, միանշանակ, բո ղոքարկելու ենք: Գտնում ենք, որ դատ արանի որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն որոշում է: Փաստացի ևս մեկ անգամ ընդգծվեց այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում: Մենք դա բազմիցս պնդել ենք, դատական նիստի ժամանակ նույնպես ասել ենք այդ մասին, ներկայացրել ենք բազմաթիվ փաստարկներ այն մասին, որ այստեղ առհասարակ օրինական մեղադրանքի մասին չենք կարող խոսել, քանի որ քրեական վարույթն անգամ հարուցվել է ոչ իրավաչափ հիմունքների հիման վրա»,- ասաց պաշտպանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.