Թեuտ․Կկարnղանա՞ս ճիշտ լրացնել ասացվածքի բաց թnղնված բառը, Փորձիր և կիսվիր արդյունքներով

Թեստեր Հետաքրքիր

Հայերենի արդի ուղղագրություն (նոր, վերափոխված, արևելահայերեն, ժամանակակից), Հայաստանի և Արցախի պաշտոնական ուղղագրություն։ Գործում է 1940 թվականից ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ՝ հատուկ հանձնաժողովի նախագծով կազմած։ Այն էապես տարբերվում է 1922 թվականին կատարված ուղղագրական փոփոխությունից։


Կիրառվում է նաև Վրաստանում և ԱՊՀ տարածքի երկրներում, ինչպես նաև 1990 թվականից հետո սոցիալ-տնտեսական արտագաղթի հետևանքով վերակազմավորված նոր սփյուռքի տարբեր հատվածներում, հատկապես՝ ԱՄՆ-ում (Գլենդեյլ)։ Նոր ուղղագրությունը չի ընդունել ավանդական արևմտահայ սփյուռքը, ինչպես նաև իրանահայությունը, թեև իրանահայ գաղութում մասամբ կիրառվում է։ Երբեմն քարոզչական նպատակներով այն անվանարկվում է «սովետական» բառով։

19-րդ դարում աշխարհաբարի տարածմամբ (հատկապես Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից հետո՝ 1858 թ․) նոր խնդիր է առաջանում, քանի որ կանոնարկված չէր հայերենի նոր գրական լեզվի ուղղագրությունը, և պարզ չէր, թե ո՛ր բառը ինչպե՛ս պետք է գրվի։ Պատճառները օբյեկտիվ էին և սուբյեկտիվ։ Օբյեկտիվ պատճառներից էր հայոց պետականության բացակայությունը և հայերի ցրվածությունը 3 պետություններում (Օսմանյան Թուրքիա, Ռուսաստան, Պարսկաստան) արդեն ձևավորված մի քանի գաղութներում։

Սուբյեկտիվ պատճառներից էր այն, որ ազգային գիտակցության վերելքի շնորհիվ լույս են տեսնում բազմաթիվ նորաբաց թերթեր, հիմնվում են մեծաքանակ դպրոցներ, որտեղ գործադրվում էր աշխարհաբարը՝ չունենալով միասնական կանոններ։ Լինում էին փոքր ու մեծ առաջարկներ մտավորականների կողմից։ Որպեսզի վերջ տրվի անորոշությանը, Կաթողիկոսի կոնդակով փորձ է արվում պարտադրել միասնական ուղղագրություն՝ հիմք ընդունելով Մանուկ Աբեղյանի մշակված ավանդական ուղղագրության կանոները աշխարհաբարի համար։ Բայց կոնդակը չի ունենում սպասելի արդյունքը, և արդեն 1912-ին Հայր միաբանը առաջարկում է Մանուկ Աբեղյանին զեկույց պատրաստել ուղղագրության վերափոխման մասին։ Աբեղյանը հարցաթերթիկներ է ուղարկում ականավոր հայագետներին, որոնք էլ գրեթե բոլորը դեմ են արտահայտվում ուղղագրության փոփոխմանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *