Ընկածի քարերի վրայով քայլո՞ւմ են ցեխոտ, կեղտոտ ոտքերով. Ընկածի մայրը`Եռաբլուրում կատարվածի մասին

Այլ լուրեր Հետաքրքիր

Չէր կարելի Եռաբլուրում ծափ տալ,  ծիծաղել, դրանից մեր վիճակը ավելի վատացավ: «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության անդամ, ընկածի մայր տիկին Լաուրան  հոկտեմբերի 19-ին նույնպես Եռաբլուրում կանգնած էր, որպեսզի վարչապետին չթույլատրեր մուտքը Եռաբլուր:Սակայն մինչեւ այժմ նա ապշած է կատարվածից:

«Մենք զգում էինք, որ մեզ կխփեն եւ խփեցին, մինչեւ ես կպտտվեի տիկին Մարգարիտայի կողմ, շշով խփեցին տիկին Մարգարիտայի գլխին, ինքը ձեռքերով պաշտպանվեց: Ես մինչեւ նայեցի, էդ խփողն անմիջապես կորավ: Իմ ցավը գիտե՞ք որն է, էդ ոհմակին ինչի էր բերել Փաշինյանը, ինքը թող մարդկանցից ամաչի: Ընկածի քարերի վրայով քայլո՞ւմ են ցեխոտ, կեղտոտ ոտքերով: Կամ էդ զորքերին բերել էր, ի՞նչ աներ: Ջահելները մեզ ասում են` չեք ամաչում, ինչի՞ ամաչենք, որ մեր հողը տվել են, դրա համար ամաչենք»,-ասաց նա: Ընկածի մայր Գայանե Խոստեղյանն էլ հավելեց, որ շատ է ցավում Եռաբլուրում հոկտեմբերի 19-ին կատարվածի համար:

«Մենք Եռաբլուր չէինք գնացել վարչապետ ընտրելու: Հետո էնտեղ համազգեստներով թուրքեր կային, ու դա ապացուցված է, ես վախենում եմ, որ էսօր-էգուց Եռաբլուրը կպղծեն եւ իրոք շատ վախենալու է: Այնտեղ կային զինվորականներ, որ գլուխները կախել էին»,- ասաց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *