Ընդամենը 1 գդալ շաքարավազ, և ձեր տնային բույսերը ավելի առողջ տեսք կունենան և կփարթամանան

Հետաքրքիր

Այսօր կկիսվեմ մի մեթոդով, որը արագ աճ կապահովի ձեր տնային բույսերին: Այս լուծույթը հարմար է օգտագործել գրեթե ցանկացած բույսի սնուցման համար: Այն պատրաստելու համար ձեզ հարկավոր է սովորական շաքարավազ: Մեզ անհրաժեշտ լուծույթը ստանալու 2 եղանակ կա:

Եղանակ առաջին. Սա ամենապարզ տարբերակն է: Յուրաքանչյուր բույսի ծաղկամանի մեջ պետք է լցնել մեկ թեյի գդալից մի փոքր պակաս շաքարավազ, իսկ հետո բույսը ջրել սովորականի պես: Այսինքն՝ հարկավոր է, որ շաքարավազը ընդամենը լուծվի սենյակային ջերմաստիճանի ջրի հետ և հասնի բույսի արմատներին:

Եղանակ երկրորդ. Մեկ ճաշի գդալ շաքարավազը պետք է ջրի մեջ լուծել սենյակային ջերմաստիճանում `500 մլ ծավալով, հետո այդ ջուրը լցնել բույսերի տակ: Ինչպե՞ս է դա գործում. Շաքարով կերակրումը բույսերի համար հատկապես անհրաժեշտ է, երբ դրսում ցուրտ է: Տնային բույսերը արևի պակաս ունեն: Իսկ շաքարն ու դրա մեջ պարունակվող գլյ ուկոզան, ի վիճակի են այդ պակասը փոխհատուցել ծաղիկներին անհրաժեշտ միկրոտարրերով:

Նույնիսկ մի քանի անգամ շաքարավազով բույսերը ջրելուց հետո դուք կնկատեք մեծ փոփոխություն:Բույսերի տերևները կստանան ավելի վառ երևանգ և նկատելի աճ կնկատեք չափերի մեջ: Ինչպես նաև այս մեթոդը կխթանի բույսերի ծաղկումը, ինչը հազվադեպ երևույթ է տնային բույսերի համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *