Էլիտար տուրիստ եւ ձրիակեր նախագահն այս աղետի ուղիղ պատասխանատուներից եւ համահեղինակներից է. Միքայել Մինասյան

Հետաքրքիր Քաղաքականություն

Շատ հեշտ է ամեն ինչ բարդել հասարակության ապակողմնորոշված պրոլետարի վրա, որ ակտիվ է ֆեյսբուքում եւ լատինատառ կամ կիրիլիցայով ինչ-որ բաներ է գրում…Նա, մասնավորապես, նշել է.«Մի պսեւդոէլիտար, պսեւդոմտավորական եւ պսեւդոսկզբունքային միտում կա, երբ մարդիկ իրար հերթ չտալով դժգոհում են, թե ժողովուրդը չունի ինքնասիրություն, ազգը չունի ինքնապաշտպանական բնազդ։ Այդ «պսեւդո»-ները ստեղծված վիճակի ու գրեթե բոլոր ձախողումների համար մեղադրում են հավաքական «ժողովրդին»։ Քննադատում են, վերջում էլ պիտակավորում՝ փաստերի ու իրականության հետ առերեսեվել չցանկացողներին անվանելով «ժեխ» կամ «զոմբի»։

Այո’, մեր քաղաքացիների մի մասը չարացած է, կուրացած, խլացած եւ առաջնորդվում է միայն ատելությամբ։ Գուցե նաեւ այդ պատճառով է, որ երկիրը գնում է անկասելի կործանման։ Այո, նրանց մեծ մասը չի զգում ռեգիոնալ գալիք վտ անգները, չի ցանկանում հիշել  Նիկոլի բոլոր ստերը, բայց չի մոռանում նիկոլական միֆերը եւ համարժեք չի գնահատում աղետի ծավալները։  Բայց, միեւնույն է, արդյոք այս մարդիկ են միակ մեղավոր։

Իսկ գուցե մեղավորների փնտրտուքը սկսենք կառավարական շենքերու՞մ, մեր ժողովրդի հարկերի հաշվին կյանքը վայելով պորտաբույծներից։ Օրինակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողից։ Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչ է անում բարեկիրթ, բոլոր շեյխերի եւ թագուհիների բարեկամ, ձեր սրտի, էլիտար տուրիստ եւ ձրիակեր նախագահը, որն  այս աղետի ուղիղ պատասխանատուներից եւ համահեղինակներից է։

Չէ՞ որ նա է առաջին օրվանից դակում հակաօրինական, հակասահմանադրական ու անտրամաբանական որոշումները։Չէ՞ որ նա պաշտոնի համար ուրացավ բոլորին եւ ամեն ինչ՝ պաշտոնը վեր դասելով տղամարդկային արժանապատվությունից ու հայրենիքից: Հիմա էլ փորձում է նոր դիրքավորում ստանալ։

Նա 24 ժամվա ինտերվալով, ըստ փողոցի տրամադրոթյունների, լարվածության եւ օրվա կուրսի, որոշում է՝ ում քծնել։ Քծնում է բոլորին՝ առանց որեւէ խտրականության, ընդամենը մեկ սկզունքով. «շեֆ ջան, գլխիս չխփես, թող մնամ նախագահ», իսկ շեֆերի ցանկը՝ ըստ իրավիճակի։

Նա 24 ժամվա ինտերվալով, ըստ փողոցի տրամադրոթյունների, լարվածության եւ օրվա կուրսի, որոշում է՝ ում քծնել։ Քծնում է բոլորին՝ առանց որեւէ խտրականության, ընդամենը մեկ սկզունքով. «շեֆ ջան, գլխիս չխփես, թող մնամ նախագահ», իսկ շեֆերի ցանկը՝ ըստ իրավիճակի։

Ահա սա է իրական «ժեխի» դեմքը՝ փաթեթավորված թանկ կոստյումի մեջ։ Եվ հենց նրանից է պետք սկսել՝ օրենքի եւ մարդկային կանոնների ողջ խստությամբ պատժելով, որպեսզի հաջորդ եկողը հասկանա, որ ինքը ծառայելու է միայն օրենքին, պետությանն ու ժողովրդին։ Շատ հեշտ է ամեն ինչ բարդել հասարակության ապակողմնորոշված պրոլետարի վրա, որ ակտիվ է ֆեյսբուքում եւ լատինատառ կամ կիրիլիցայով ինչ-որ բաներ է գրում։ Ու չգիտես ինչու, պսեւդոմտահոգները չեն նկատում երկրի թիվ մեկ պաշտոնյային, ով չդադարեց ճանապարհորդել նույնիսկ պա տերազմի օրերին։

Սովորական ժողովրդից, որ հավատացել է Նիկոլին, հիմա հակառակն եք պահանջում, պահանջում եք, որ դասեր քաղեն սեփական սխալներից, սթափ գնահատեն իրականությունը, բայց շատ հաճախ ինքներս ենք ընկնում նույն թակարդակը։

Արդյո՞ք սա արդար է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *