Զգույշ եղեք ժողովուրդ ջան.. Հայ Առաքելական եկեղեցու Կիսասարկավագ Արմեն Հարեյանի գրառումը

Հետաքրքիր

Հայ Առաքելական եկեղեցու Կիսասարկավագ Արմեն Հարեյանի գրառումը. «Արդեն երկու օր է ձեզանից շատերը ԶԱՐՄԱՑԱԾ են այս կայծակով: Մեկը գրում է հրաշք է, մյուսը թէ՝ Աստված ինքն է գծագրում Հայոց սահմանները: Հիմա ինչպե՞ս իմանանք այս կայծակն ինչի մասին էր:

Դուք ինքներդ ձեզ հարցրեք հետևյալը: Ասենք թէ Աստծուց էր: Հիմա ի՞նչ: Փոխելու է՞ք ձեր կյանքը: Պահելու է՞ք իր պատվիրանները: Ամեն կիրակի գնալու է՞ք Պատարագի, ձեր լեզուն զսպելու է՞ք չար խոսքերից, քանի որ ասենք ինքն Աստված նշան ուղարկեց ձեզ: Բայց եթե այս բաները չէք անելու, այլ միայն զարմանալու էք ապա իմացեք, որ Աստծո Խոսքը զգո ւշացնում է, որ Նե ռի գալուստը Սա տանայի ներգործությամբ է լինելու «ամենայն զորությամբ, նշաններով» (Բ.Թեսաղոնիկեցիներ 2:9):

Նրա նպատակը մտածել չսիրող ու հրաշքի սպասող մարդկանց նշաններով ու զորությամբ ԶԱՐՄԱՑՆԵԼՆ է, որպեսզի երբ գա, անխելքորեն ընդունեն որպես փրկչի: — Զգո ւյշ եղեք ժողովուրդ ջան: Եթե հավատում էք Աստծուն, իր պատվիրանները պահեք ու հնազանդվեք նրան, որպեսզի փորձության մեջ չ՛Ընկնեք, այլ կանգուն մնաք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *