Զգոն եղե՛ք. մարտի լույս 13-ի գիշերը.. զգո ւշացնում է Հիդրոօդերևութաբանության կենտրոնը

Քաղաքականություն

Ուշադրություն. Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Այսօր ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Այսօր մայրաքաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն։ Մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը 9-10 աստիճանով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *