Երիտասարդ տղան շքեղ մեքենայով գնում է գյուղ ծնողների մոտ․ Երբ ծնողները իմացան, թե ումից և ինչ գնով է գնել մեքենան

Հետաքրքիր

Մի անգամ երիտասարդը որոշում է ծնողների մոտ՝ ամառանոց գնալ։ Երեկոյան հեծնիվով դուրս է գալիս ամա-ռանոցից ու երկար ժամանակ չի վերադառնում։ Հանկարծ նա վերադառնում է ու դեռ տան շեմից կանչում ծնողներին․ -Հայրիկ, մայրիկ, դուրս եկեք։ Ձեզ համար անակնկալ ունեմ։ Ծնողները դուրս են գալիս ու տեսնում իրենց ամառանոցի ցանկապատի ներսում մի շքեղ ջիփ է կագնած։ -Տղաս,-ասում է մայրը,- որտեղի՞ց քեզ էս մեքենան։ -Առել եմ։

-Առե՞լ ես։ Ախր քեզ որտեղի՞ց էդքան փող։ Ինչքա՞ն արժե։ -Հեչ, ընդամենը 100 ռուբլի,-պատասխանում է որդին։ -Ի՞նչ։ Տեսնես ո՞ր մի հիմարն է 100 ռուբլով քեզ մեքենա վաճառել։ -Մի կին՝ հարևան տնից։ Ես հեծանիվով անցնում էի, ինձ կանգնեցրեց ու հարցրեց՝ կուզե՞մ 100 ռուբլով գնել էս ջիփը։ Դե, ես հեծանիվս տեղնուտեղը գցեցի, փողը տվեցի ու եկա ձեզ մոտ։ Ծնողները վազում են հարևան ա-ռանձնատուն։ Դուռը բացում է միջին տարիքի համակրելի մի կին։

—Կներեք,- նրան է դիմում երիտասարդի հայրը։ — Դո՞ւք եք հարյուր ռուբլով ջիփ վաճառել մեր տղային։ -Այո։ Թող քշի՝ ինչքան սիրտը կուզի։ -Բայց ինչպե՞ս։ Ինչո՞ւ,- շվարում են ծնողները։ -Դե, հասկանո՞ւմ եք,- ասում է կինը։ — Ամուսինս վերջերս էր գործուղման մեկնել։ Երեկ զանգեց ու ապահարզան պահանջեց։ Ասաց, որ մի ջահել գեղեցկուհու հետ է ծանոթացել։ Հետո ինձ խնդրեց՝ վաճառեմ իր ջիփն ու փողն իրեն ուղարկեմ, որ կարողանա ծախսել իր նոր ընկերուհու վրա։ Դե, ես էդպես էլ արեցի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.