Երիտասարդը բարում կորցրեց դրամապանակը.. ու դա գլխիվայր շրջեց նրա կյանքը՝ դարձնելով նրան հարուստ ու հաջողակ. ահա, թե ինչպես

Հետաքրքիր

live45today-ը գրում է. Այդ օրը շատ լարված անցավ և երիտասարդ տղան որոշեց մտնել մոտակա բարը՝ լիցքաթափվելու համար։ Սակայն ինչպես պարզվում է նրա համար այդ օրը լի էր տհաճ անակնկալներով։ Նա բարում ծանոթացավ մի աղջկա հետ, նրան գարեջուր հյուրասիրեց և լավ ժամանակ անցկացրեց։ Երբ ցանկանում էր վճարել հաշիվը, հայտնաբերեց, որ դրամապանակն անհետացել է։ Աղջիկը, որի հետ նա զվարճանում էր, անպատվեց նրան և վճարելով երկուսի փոխարեն դուրս եկավ։

Տղան երկար փնտրեց, սակայն դրամապանակն ասես հօդս էր ցնդել։ Ողջ բարը տակնուվրա արեցին, սակայն անարդյունք։ Նա շատ հուսահատվեց։ Դրամապանակում մեծ գումար կար, նաև փաստաթղթեր։ Ջեյմսը որոշեց հեռանալ , գնալ այլ երկիր։ Ընկերներից պարտքով գումար վերցրեց և հեռացավ։ Նա հաստատվեց Ֆրանսիայում։ Կարողացավ աշխատանք գտնել և մեծ հաջողությունների հասավ։

Այստեղ ծանոթացավ նոր մարդկանց հետ, լավ ընկերներ ձեռք բերեց ։ Նա վայելում էր կյանքը։ 7 տարի անց նրա հեռախոսին զանգ եկավ անծանոթ համարից։ Ավելին դա այլ երկրից էր։ Պարզվեց, որ դա այն նույն բարի սեփականատերն էր, որտեղ Ջեյմսը կորցրել էր դրամապանակը։ Սեփականատերը հայտնեց, որ բարում ընթանում են վերանորոգման աշխատանքներ և պատի անցքի մեջ հայտնաբերել են նրա դրամապանակը, ինչպես նաև մի այցեքարտ, որի վրա գրված էր հեռախոսահամարը։

Սեփականատերը հայտնեց, որ խիստ զարմացած է, թե ինչպես կարող էր դրամապանակը հայտնվել այդտեղ։ Այնուամենայնիվ ուրախ էր, որ կարող է վերադարձնել տիրոջը։ Ջեյմսի պատասխանը զարմացրեց հաստատության սեփականատիրոջը․ Ես շատ շնորհակալ եմ Ձեր ազնվության համար։ Եթե այդ օրը ես ձեր բարում չկորցնեի դրամապանակս, ես այստեղ չէի լինի։ Այդ օրը ես շատ հուսահատված էի և հեռացա երկրից։ Իսկ հիմա ես երջանիկ եմ, քանի որ այստեղ գալով իմ առջև մեծ հեռանկարներ բացվեցին։ Եթե ես այն չկորցնեի, կմնայի այդ քաղաքում՝ որպես շարքային աշխատող։ Իմ դրամապանակի ողջ գումարը նվիրում եմ ձեր բարի վերանորոգմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց live45today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *