Երեկ վերադարձա Հայաստան.. Նույն ժամին մի քանի ինքնաթիռ էր վայրեջք կատարել և երբ մոտեցանք անձնագրերի ստուգման կետին..

Հետաքրքիր

Երեկ վերադարձա Հայաստան: Նույն ժամին մի քանի ինքնաթիռ էր վայրեջք կատարել և երբ մոտեցանք անձնագրերի ստուգման կետին, բավականին երկար հերթ էր առաջացել: Անքուն գիշեր անցկացրած ու հոգնած, դանդաղ շարժվում էինք առաջ: Մեկ էլ հերթը խախտելով և մեզ էլ հրմշտելով, մոտ 10-12 տարեկան մի տղա երեխա առաջ անցավ: Ինչ մեղքս թաքցնեմ, մի տեսակ դուրս չեկավ երեխայի պահվածքը ու մտածում էի, լավ, բա էս երեխու ծնողները ուր են: Էդ պահին էս տղան անցավ մի քանի հոգու, մոտեցավ մի ծեր կնոջ կողքը դրած մեծ պայուսակին ու վերցրեց: Էլի պիտի մեղքս չթաքցնեմ, ինձ մի պահ թվաց, որ տղան պարզապես չար կատակ ա անում ու հեսա կվերցնի ու կփախնի: Բայց երեխան ինչ որ բան ասաց ծեր կնոջը ու սկսեց հետը քայլել: Դե ուրեմն տատիկի թոռնիկն ա, մտածեցի ես ու շարունակեցինք մեր դանդաղ ու անհետաքրքիր քայլը: Լսվեց հերթական ծնգոցը և հասավ տատիկի հերթը ու ըստեղ կատարվեց ամենահետաքրքիրը՝ տատիկը շնորհակալություն հայտնեց փոքրիկին օգնելու համար ու մեր էս թմբլո բալեն, նորից բոլորիս հր մշտելով, հետ գնաց կանգնեց իր ծնողների մոտ:

Այ բալես մեզ հրմշտելը քիչ ա, մեզ պիտի ամեն մեկիս մի հատ էլ ապ տակ տաիր, որ սթափվենք, սթափվենք էս անտարբեր վիճակից, մեկս մեկի նկատմամբ անտարբերությունից…

Շատ ժամանակ հարցնում եք, որտեղի՞ց եմ ես էսքան դրական էներգիա հավաքում, մեծեր ջան չնեղանաք, բայց մեր երեխեքից, հրաշք են իրանք

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *