Ես նման համեղ պաղպաղակ 30 տարի առաջ էի կերել վերջին անգամ. Մեր մանկության իսկակական սովետական պլոմբիրի բաղադրատոմսը

Խոհանոց

Պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից է: Շոգ եղանակին կա՞ ավելի հաճելի բան, քան սառը նրբահամ պաղպաղակ համտեսելը:

Բաղադրիչներ` Շաքարավազ 100 գ , Կաթ 125 գ, Վանիլին 5 գ, Սերուցք 35% յուղայնությամբ 300 գ, Ձու 3 հատ

Պատրաստման եղանակը

Կաթը եռացնել, ավելացնել շաքարավազը, վանիլինը և թողնել սառչի: Սառած զանգվածի մեջ ավելացնել ձվի դեղնուցները, լավ խառնել և տաքացնել, որ ստացվի խտացրած կաթի թանձրությամբ զանգված:

Սերուցքը հարել, որ պնդանա և ավելացնել կաթնային զանգվածին, լավ խառել և սառեցնել: Մեկ ժամ անց հանել սառցախցիկից և խառնել և կրկին սառեցնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.