Ենթադրենք Միրզոյան Արարատն իրոք թուրքի գործակալ է. այդ դեպքում ինչպես է Սերժ Սարգսյանը.. ուշագրավ բացահայտում

Քաղաքականություն

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ենթադրենք Միրզոյան Արարատն իրոք թուրքի գործակալ է: Այդ դեպքում ինչպես է Սերժ Սարգսյանը թույլ տվել, որ Արարատ Միրզոյանը նախ դառնա ընդդիմադիր քաղաքական գործիչ, 2017-ին դառնա ԱԺ պատգամավոր, իսկ 2018-ին գա իշխանության:

Այդ դեպքում Սերժ Սարգսյանն ո՞վ է։

ՀԳ. Սերժ Սարգսյանի անունը իզուր չտվեցի, հասկացողը կհասկանա»:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Requiem / 8. Սփյուռք» հաղորդման ընթացքում բացառիկ հայտարարություն է արել. «Նա 2005թ.-ից ուսումնասիրության նպատակով գտնվում էր ԱՄՆ-ում, երբ թուրքական հատուկ ծառայությունները նրան իրենց կողմը քաշեցին։ ՀՀ ԱԱԾ-ն արձանագրում է նրանց միջև կապը և ստիպում նրան կա՛մ դառնալ ՀՀ ԱԱԾ-ի գործակալը, կա՛մ երկարաժամկետ դատապարտվել։ Անցնում է ժամանակ, և երիտասարդը սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ երբ ՀՀ-ում տեղի է ունենում հեղափոխություն, նա դառնում է ՀՀ ԱԺ նախագահ»,-նշում է Միքայել Մինասյանը։

ՀՀ նախկին դեսպանը ներկայացրեց այն խոստովանագիրը, որը Արարատ Միրզոյանը գրել է ՀՀ ԱԱԾ-ում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.