Եղանակի վտա նգավոր երևույթներ կդիտվեն.. ինչպիսին է լինելու հունիս ամիսը

Քաղաքականություն

Հունիս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը. Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որն ամենաերկարն է տարվա ընթացքում:

Մայիսի համեմատությամբ՝ հունիսին որոշակիորեն պակասում է ամպամածության քանակը և երկնակամարի միայն 40-55%-ն է ծածկված լինում ամպերով, գերակշռում են կոնվեկտիվ բնույթի՝ հիմնականում կույտավոր և կույտանձրևային ամպերը:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+23°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+23°C:

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +14…+16°C:

Լոռու մարզում՝ +16…+18°C, Տավուշի մարզում՝ +18…+20°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+23°C, լեռնային շրջաններում` +14…+16°C:

Սյունիքի հովտային շրջաններում +22…+25°C, նախալեռնային շրջաններում` +15…+17°C:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.