Եթե չեք ցանկանա պատվաստվել, ոչ երկրից կկարողանաք դուրս գալ, ոչ էլ խանութ, սրճարան, դպրոց գնալ կամ ընդունվել աշխատանքի..

Քաղաքականություն

Վահե Աղաջանյանը գրում է. «Արսեն Թորոսյանի հեռանալը լրիվ կանխատեսելի էր, քանի որ ես շատ լավ ինֆորմացված եմ ինչպես ՊՆ-ից, այնպես էլ Առողջապահության նախարարությունից)) Հայաստանում Առողջապահության նախարարությունը և հիվանդանոցները կառավարվում են Սպիտակ մաֆիայի կողմից: Թե ինչ է Սպիտակ մաֆիան, դրա մասին հետո առանձին կխոսենք: Այսինքն, պետք է շատ լավ հասկանալ, որ Հայաստանում Առողջապահության նախարարին չի նշանակում Նիկոլ Փաշինյանը, այլ Առողջապահության նախարար նշանակվում է այն մարդը, ում անունը տալիս է ԱՀԿ-ն:

Ի դեպ, Արսեն Թորոսյանը պետք է հեռանար դեռ 2020-ի վերջին՝ Դավիթ Տոնոյանի, Արայիկ Հարությունյանի և մյուսների հետ, բայց քանի որ Առողջապահության նախարարությունում չավարտված ֆինանսական «գործեր» կային, նա այդ ժամանակ չհեռացավ:

Իրականում կա մտավախություն, որ Սպիտակ մաֆիան է հեռացնում Արսեն Թորոսյանին, որպեսզի նրա փոխարեն նշանակի մեկ այլ ծառայի, որի վրա արդեն կդրվի Հայաստանի բնակչությանը պատվաստելու խնդիրը: Բժիշկները չեն ընդվզելու, քանի որ Սպիտակ մաֆիան նրանց պատվաստումներ անելու դիմաց բավականին լավ վճարելու է:

Խնդրում եմ ճիշտ հասկանալ գրառումս: Ես պատվաստումներին դեմ չեմ, բայց եթե ես չեմ ցանկանում պատվաստվել, ինձ պետք չէ ստիպել պատվաստվել: Եթե դուք ցանկանում եք պատվաստվել, ապա գնացեք պատվաստվեք:

Եթե նրանց հաջողվի իրականացնել իրենց ծրագիրը, որը կարող է խափանվել միայն ու միայն Դոնալդ Թրամփի կողմից, այսինքն ԱՄՆ-ում տեղի ունենա մի բան, որի հետևանքով այստեղ ևս այդ ծրագրերը չի հաջողվի կյանքի կոչել, ապա պատվաստումները լինելու են կամավոր-պարտադիր: Այսինքն, եթե չեք ցանկանա պատվաստվել, չեք պատվաստվի, բայց ոչ երկրից կկարողանաք դուրս գալ, ոչ էլ խանութ, սրճարան, դպրոց, համալսարան գնալ կամ էլ ընդունվել աշխատանքի:

Արսեն Թորոսյանն արդեն գրել է ազատման դիմումը, սակայն այն դեռ չի ստորագրվել վարչապետի կողմից: Չեմ բացառում, որ Արսեն Թորոսյանը ևս մի որոշ ժամանակ կմնա, սակայն այն խնդիրը, որը նրա առաջ դրված էր, նա կատարել է»:

Նշենք, որ այսօր արդեն ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Նշենք, որ Ավանեսյանը 2020 թ. մայիսի 11-ից զբաղեցնում է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *