Եթե չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100.000 ավոր կյանքեր.. ինչ է զգո ւշացնում Նարեկ Սարգսյանը

Քաղաքականություն

Նարեկ Սարգսյանը գրում է. Այսօր թ շնամին ավարտեց իր զո րավարժությունները.. Կարսի կողմից.. թ շնամին.. ու ցնցեց Երևանը: Ես որ Նազենի Հովհաննիսյանի ստատուսից չգժվեմ, լավ կլինի:
Նազենի Հովհաննիսյանի լոգիկայով՝ Թուրքիան Կարսի կողմից զորավարժություն արեց — արդյունքում՝ երկրաշարժ Երևանում: Դրանից առաջ Ադրբեջանն էր հարձակվել՝ արդյունքում երկրաշարժ Շորժայում: 1988 -ի երկրաշարժն էլ պատահական չէր: Երևի ռուսների արածն էր..

Հետաքրքիր է՝ մի երկու տարի առաջվա Վանի երկրաշարժը (զո հերով, ավե րածություններով) ու՞մ պատճառով էր:

Էս հի վանդագին մտքերի լոգիկան հետևյալն է. Եթե բնական աղ ետ է Հայաստանում՝ մեղավորը թուրքերն են: Իսկ եթե բնական աղ ետ է Թուրքիայում՝ աստված պատ ժում է թուրքերին: Ու էս կերպ տրամաբանող մարդիկ հանրության մեջ կարծիք ձևավորող են:Վստահ եմ, որ եթե Մեղրիի մոտ մի հատ թեթևի մեջ երկրաշարժ լինի, դա հաստատ պարսկական փղերի ոտնաձայների արձագանքն է լինելու դարերի խորքից…

Իսկ եթե լուրջ, իմացեք մի բան. Գառնիում 340 տարի առաջ՝ 1679 թվին եղել է հզոր երկրաշարժ, որը վաղ թե ուշ կրկնվելու է: Այդ երկրաշարժից է քան դվել Գառնու տաճարը, Երևանի գրեթե բոլոր եկեղեցիները և մզկիթները: Քանաքեռ գյուղում միայն հազարից ավելի զո հ է եղել: Եթե այսօր այդ երկրաշարժը կրկնվի՝ Երևանից բան չի մնալու: Շենքերի մեծ մասը փլվելու են. Ունենալու ենք 300.000-ից ավելի զո հ, միլիոնից ավելի անտուն մարդ: Ուրեմն պիտի պատրաստվել՝ նոր կառուցվող շենքերի սեյսմիկ պահանջները խստացնել, հին շենքերի սեյսմիկ վիճակը՝ բարելավել: Դա ավելի թանկ է, քան Հայաստանի մեկ տարվա բյուջեն: Դա տասնյակ միլիարդներ արժեցող ծրագիր է: Բայց եթե չանենք՝ կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100.000 ավոր կյանքեր: Այդ գործը հնարավոր է անել 10-20 կամ 30 տարվա ընթացքում: Էդքան ժամանակ հավանաբար ունենք: Պիտի դիմել միջազգային գործընկերներին և աջակցություն խնդրել: Անհնար է, որ չօգնեն: Եթե չանենք, հաստատ թուրքերը մեղավոր չեն լինելու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *