Եթե լվացված իրերի վրա հետքեր են մնում, պատճառը ձեր լվացքի մեքենան է.. ահա թե ինչ է պետք անել

Հետաքրքիր

Բազմանդամ ընտանիքում լվացքի մեքենան հանգստանալ չի հասցնում։ Առավոտից մինչև ուշ երեկո կարող է լվանալ ու լվանալ։ Բայց վաղ թե ուշ հարց է ծագում ՝ ինչպես մաքրել լվացքի մեքենան: Դուք նկատում եք, որ լվանալուց հետո բծեր են երևում իրերի վրա: Ամենայն հավանականությամբ, պատճառը լվացքի մեքենայի կեղտոտ կոնտեյներն է: Թվում է, թե ջուրը անընդհատ լցվելով կոնտեյների մեջ, մաքրում է այն։ Իրականում, այնտեղ լվացքի փոշուց կամ կոնդիցիոներից նստվածք է առաջանում։Ջրածնի պերօքսիդ

Կոնտեյները կարելի է մաքրել ջրածնի պերօքսիդի օգնությամբ։ Ջրածնի պերօքսիդ լցնել պլաստիկ շշի մեջ: Ավելացնել քերած օճառ և սոդա: Լավ խառնել, որպեսզի օճառը լուծվի: Կոնտեյները դուրս բերել և դնել լվացարանի մեջ, վրան լցնել ստացված խառնուրդը։ Գործողությւունը կրկնել յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ: Կես ժամից հետո մաքրել խոնավ սպունգով: Դժվար հասանելի հատվածները կարելի է մաքրել խոզանակով։Սոդա և քացախ

Կեղտոտ հատվածների վրա լցնել սոդա և ավելացնել քացախ: Նյութերն անմիջապես ռեակցիայի մեջ կմտնեն։ Պետք է գործել զգուշորեն, որպեսզի այրվածքներ չլինեն: Այնուհետև խոզանակի օգնությամբ խնամքով սրբել կոնտեյների պատերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.