Դրոժով խմոր ընդամենը 30 րոպեում, ունիվերսալ բաղադրատոմս. պատրաստեք ինչ ուզում եք՝ պիցցա, կարկանդակ, պիրոգ, փամփլիկ բուլկիներ

Խոհանոց

Կանանցից շատերը չեն սիրում գործ ունենալ խմորի, հատկապես դրոժով խմորի հետ։ Առաջարկում ենք դրոժով խմորի փորձված բաղադարտոմս։ Ընդամենը 30 րոպեում կարելի է ստանալ հիանալի խմոր։ Ի դեպ, հիանալի է ստացվում նաև սկսնակների մոտ։ Այս ունիվերսալ խմորով կարող եք միաժամանակ պատրաստել պիցցա, կարկանդակ, տարբեր պիրոգներ և այլ համեղ թխվածքներ Ունիվերսալ խմոր, որով կարող եք պատրաստել կարկանդակ, պիցցա, բուլկի, պիրոգ, կաթնահաց (պլյուշկա), լոռաբլիթ (վատրուշկա) և այլն։ Ունենալով նման խմոր սառնարանում, ձեռքի տակ՝ նախաճաշի պատրաստությունն ավելի կհեշտանա, միշտ կունենաք համեղ թարմ ուտեստներ, իսկ ընտանիքը ձեզնից շատ գոհ կլինի:

Բաղադրիչներ 250 մլ կեֆիր, 0,5 բաժակ բուսայուղ, 11 գ չոր խմորիչ, 1 թեյի գդալ աղ, 1 ճաշի գդալ շաքարավազ, 3 բաժակ ալյուր:

Պատրաստման եղանակը: Կեֆիրը և բուսայուղը խառնել, ավելացնել աղը և շաքարավազը, ալյուրը միացներ խմորիչի հետը և աստիճանաբար լցնել կեֆիրային զանգվածի վրա և խմոր հունցել։ Ծածկել և թողնել տաք վայրում։ Մինչ խմորը հասունանա։

Այս խմորից կարելի է պատրաստել պիցցա, տարբեր միջուկներով կարկանդակներ, համեղ պիրոգ, փամփլիկ բուլկիներ։ Թխել տաք ջեռոցում, առաջին 10 րոպեն 180 աստիճանի տակ, իսկ հետո 200 աստիճանի տակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *