Դրամարկղի մոտ կանգնած տատիկին չէր բավարարում 250 դրամ, ես վճարեցի նրա ողջ գնման համար.. մեկ ամիս անց կրկին հանդիպեցի տատիկին

Հետաքրքիր

live45today-ը գրում է. Դրամարկղի մոտ կանգնած տատիկին չէր բավարարում 250 դրամ, ես վճարեցի ողջ գնման համար, մեկ ամիս հետո հանդիպեցի տատիկին.. Այդ օրը ընդմիջման ժամին գնացի սուպերմարկետ։ Դրամարկղի մոտ հետաքրքիր պատկեր էր։ 70-ամհա մի տարեց կին դրամապանակն էր փորփրում հավանաբար գումարը ավելացնելու համար։ Դրամակղի մոտ նստած աշխատակցուհին նյարդայնացած շտապեցնում էր տարեց կնոջը։ Խեղճ կինը ձեռքերը դողդողալով փորփրում էր, բայց ոչինչ չգտավ և մեղավոր հայացքով նայելով աշխատակցուհուն ասաց․

-Չէ, աղջիկ ջան, ինձ մոտ այդքան գումար չկա, ես ընդամենը մեկ հատ ձու կվերցնեմ։

— Իսկ չէիք կարող նախապես ճշտել, մենք ձեր ժամանակը չունենք, հիմա մի կողմ անցեք և մի խանգարեք մյուսներին։

Ես արագ մոտեցա, վճարեցի գումարը և մեկնեցի տարեց կնոջը։ Նա շիկնեց, հետո աչքերը թրջվեցին ու ասաց․

— Էհ, բալա ջան, շնորհակալ եմ քեզ։

Այդ օրվանից անցան օրեր։ Մի գեղեցիկ օր նույն սուպերմարկետի մուտքի մոտ ես հանդիպեցի նույն կնոջը։ Ինձ տեսնելով նա շատ ուրախացավ ու ինձ մի տոպրակ մեկնեց․ Ես եմ գործել, կհագնես, թող ոտքերդ տաք լինեն։ Այն օրվանից ձեռքս եմ պահում, որ քեզ հանդիպելիս տամ։

Նյութը հրապարակման պատրաստեց live45today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *