«Դու փայլող աստղ Ես, Մամա՜․․» Անահիտ Կիրակոսյանի դստեր անչափ հուզիչ գրառումը

Հետաքրքիր Շոու բիզնես

Այսօր, ինչպես հայտնի է փատրոնի օրն է և միջազգայնորեն նշվում է այդ օրը՝ թատրոնի երախտավորներին մրցանակների արժանացնելու և թատրոնը ևս մեկ անգամ նշանավորելու միջոցով։ Այսօր հայկական միջավայրում թատերական աշխարհի համար հայտնի ու հեղինակավոր «Արտավազդ» մրցանակաբաշխությունն է ընթացել։

Մրցանակի համար առաջադրված դերասանուհիներից է Անահիտ Կիրակոսյանը։ Այս առիթով նրա դուստրերից ավագը՝ Լաուրան, անչափ հուզիչ հրապարակում է արել իր սոցհարթակում՝ տեղադրելով Անահիտի լուսանկարը։ Լաուրա Սարգսյանը գրել է․ «Այսօր «Արտավազդ» մրցանակաբաշխությունն է: Ես գիտեմ ինչքան հուզված ես սպասում դու։ Անկախ նրանից մրցանակը քոնը կլինի, թե չէ, հիշիր, որ հանդիսատեսի սերը միանշանակ քոնն է:

Քոնն է այն պահից, երբ մարդիկ անգամ ներկայացման անուն չիմանալով, գալիս են «Անահիտի ներկայացմանը», նայում են «Անահիտի հաղորդումները»: Դու փայլող աստղ ես, մամա՜։ Քեզ ուղարկում եմ լիքըը հաջողություններ։ Քո հանդիսատեսը քո կողքին է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *