Դուք այսքան ժամանակ չեք իմացել, որ Սարգիս Գրիգորյանը ծե ծել է իր նախկին կնոջը. դերասանը խոստովանել է իր արածը (տեսանյութ)

Շոու բիզնես

Սարգիս Գրիգորյանը ներկայումս ԱՄՆ-ում է բնակվում: Նա հաճախ է կնոջը՝ Մանոյին, ուղղված գրառումներ անում, խոսում իր սիրո մասին՝ անտեսելով քննադատությունները, որ երբեմն այդ ամենն այնքան շատ է լինում, որ մարդիկ կասկածի տակ են դնում նրա անկեղծությունը:

Սարգիսը նույնիսկ կնոջ դեմքով դաջվածք է արել՝ ևս մեկ անգամ փորձելով ցույց տալ իր անմնացորդ սերը: Ինչ խոսք, Սարգիսը երբեք չի թաքցրել, որ նախքան Մանոն ամուսնացած է եղել, դուստր է ունեցել:

Որպես կանոն, Սարգիսը չի ցանկացել մեկնաբանել իր և նախկին կնոջ բաժանման պատճառը՝ նշելով, որ չեն հասկացել միմյանց, սակայն ուշագրավն այն է, որ մեկ անգամ, այնուամենայնիվ, Սարգիսը խոստովանել է, որ ձեռք էր բարձրացրել նախկին կնոջ վրա: Միաժամանակ, Սարգիսը նշել էր, որ այնպես չէ, որ դա ճիշտ արարք կամ հերոսություն էր, սակայն մեր պապերն էլ են ձեռք բարձրացրել, առհասարակ, ըստ Սարգիսի՝ կան ազգեր, որոնց խառնվածքին դա կարող է հատուկ լինել, մենթալիտետի մի մասն է, սակայն այնպես չէ, որ հայ տղամարդիկ սպանում են իրենց կանանց:

Այսինքն՝ տպավարություն է, որ Սարգիսը ձեռք բարձրացնելը ճիշտ արարք չի համարում, սակայն մեծ մեղք էլ դրանում չի տեսնում:

Հավելենք նաև, որ բաժանությունից տարիներ անց Սարգիսը մի շրջան կար, երբ ինտենսիվ շփվում էր դստեր՝ Նարեի հետ, սակայն նրանց հարաբերություններում էլ խնդիրներ առաջացան, հայր և դուստր տևական ժամանակ միմյանց նույնիսկ չէին տեսնում, իսկ Մանոն էլ նշում էր, որ Նարեն իր մեջ մրցակից է տեսնում, մարդ ով խանգարել է իր ծնողների ամուսնությանը, այնինչ՝ ըստ Մանոյի՝ նա երբևէ խոչըդոտ չի եղել Սարգիսի և նրա նախկին կնոջ հարաբերություններում: