Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է Զառա Արամյանի դուստրն ու ինչու է դերասանուհին թաքցնում նրան․․

Շոու բիզնես

Ծնվել է 1969թ. հուլիսի 1-ին, Երևանում: 3 տարեկան հասակից խաղացել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում և մասնակցել ռադիոյի մանկական հաղորդումներին: 1988-93թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում: Ուսանողական տարիներին խմբագրել է «Պետական համալսարան» թերթը և մասնակցել երիտասարդական ռադիոհաղորդումների ստեղծման աշխատանքներին: 1989թ-ից տպագրվել է «Կոմսոմոլեց», «Էպոխա», «Հայելի» պարբերականներում:

1993թ-ից աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի նորաստեղծ ռուսալեզու բաժնում, որտեղ վարել և խմբագրել է բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային հաղորդումներ սփյուռքի համար, հետագայում նաև ղեկավարել է բաժինը: Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանում պահված են նրա ձայնագրությունների մեծ մասը:

1995թ-ից վարել է հեղինակային «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որն 1996թ-ից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց», որն էլ վարում է մինչ օրս: Համագործակցել և նկարահանվել է Աշոտ Ղազարյանի մանրապատումներում, «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Արմենիկում ուպսա» (1999թ.) ֆիլմերում:

2003թ-ից աշխատում է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում, որտեղ 2008թ-ից խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ» հաղորդումը: 2011թ. խաղացել է Վ.Սահակյանի «Կատաղածները» ներկայացման մեջ` գլխավոր հերոսի դերով: 2012թ-ից Հայկական Երկրորդ հեռուստաալիքով նկարահանվել է «Կադրերի բաժին» հաղորդման մեջ` որպես գլխավոր դերակատար: 1994թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, 2017թ-ից՝ վարչության անդամ:

2014թ-ից Կրթության միջազգային ակադեմիայի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն է: 2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.