Դեպքերը շատ արագ են զարգանում Երուսաղեմի շուրջը, ուրվագծվում է աստվածաշնչյան մարգարեությունը.. Եթե դեպքերն այդ սցենարով զարգանան, ապա Թուրքիան..

Քաղաքականություն

Վազգեն Զոհրաբյանը գրում է. Դեպքերը շատ արագ են զարգանում Երուսաղեմի շուրջը։ Իսրայելապաղեստինյան կոն ֆլիկտի վրա իր ձեռքերն է տաքացնում Թուրքիան։ Դեռ անցած տարի էի ասել, որ Արցախում իր հարցերը լուծելուց հետո Էրդողանն իր ձեռքերը պարզելու է դեպի սուրբ քաղաքը։ Եվ հենց անցած տարի էր, որ նա հայտարարեց, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է։

Կամաց֊կամաց, թե արագ֊արագ, սակայն ուրվագծվում է աստվածաշնչյան մարգարեությունը. Թուրքիան գլխավորում է հակաիսրայելական կոալիցիան ու հակաքրիստոնեական դաշինքը։ Եթե դեպքերն այդ սցենարով զարգանան, ապա չի բացառվում, որ Թուրքիան կփորձի ռազ մական ներկայություն ապահովի գոնե պաղեստինյան հատվածում, իհարկե, եթե ԱՄՆ֊ն թույլ գտնվի։

Մայիսի 9-10-ը Երուսաղեմի ազատագ րության և հրեական վերահսկողության հաստատման տոնակատարություններն էին։ Կարծես աստվածային նախախնամությամբ նույն օրերն էլ վերաբերում էին Շուշիին։ Եվ կարծես լուծելով Շուշիի վերահսկման հարցերը, Էրդողանը փորձում է նման մի սցենար օգտագործել Երուսաղեմի հետ կապված, ինչն էլ հղի է ապոկալիպտիկ իրադարձություններով։

Այնպես որ, խոսելով Թուրքիայի մասին, մենք խոսում ենք ներկա դարաշրջանի Նե ռի քաղաքական համակարգի մասին, որն իր ամբողջ էությամբ հակաքրիստոսական համակարգ է։ Ինձ համար և ըստ Աստվածաշնչի, Երուսաղեմը աշխարհի քաղաքական և հոգևոր իրադարձությունների զար կ երա կն է։ Ցանկացած իրադարձություն այդ քաղաքի շուրջ որոշիչ է լինելու ամբողջ աշխարհի համար, ու այդպես է ասում Աստվածաշունչը։

Հայտնի է, որ Գազայից հարյուրավոր հրթ իռներ են թռչում Իսրայելի բնակավայրերի վրա, և կարո՞ղ եք պատկերացնել, եթե այդ հրթ իռներից մեկը «պատահական» ընկնի Տաճարի սրբազան սարի վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի վրա ու այն ավերի։ Դե, այդ օրվանից և սկսեք ժամանակ պահել և շունչներդ պահել։

Այնպես որ աղոթքով հետևենք դեպքերի հետագա զարգացմանը։ Երուսաղեմը, որ թարգմանվում է խաղաղության քաղաք, ամենևին չունի խաղաղություն և չի էլ ունենա, մինչև չգա Խաղաղության իշխանը՝ հրեաների բաղձալի ու սպասելի Մեսիան և մեր Տեր ու Փրկիչ Քրիստոսը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.