«Գեր սիրուհի լինել չի՞ կարող, պետք է ոսկո՞ր կրծի․ նայեք իրականում հայ տղամարդկանց սիրուհիներին». Նաիրա Մովսիսյանը՝ իր հասցեին քննադատությունների մասին

Շոու բիզնես

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական ժամանակ է, ինչ մասնագիտական գործունեություն չի ծավալում, այս շրջանում նա աշխատում է որպես դիմահարդար: Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրան խոսել է սոցցանցերում ակտիվ լինելու պատճառի, ավելորդ քաշի համար եթերում չլինելու և իր հասցեին քննադատությունների մասին:

Նաիրայի խոսքով՝ վերջին շրջանում սկսել է ակտիվ լինել սոցցանցերում, ինչը պայմանավորված է իր գործունեության տեսակով:

«Հասկացել եմ, որ հետևորդների քանակով է որոշվում՝ լավագույն դերասանուհի կամ դիմահարդար լինելը: Կարող ես անտաղանդ լինել, բայց եթե շատ հետևորդներ ունես, ուրեմն՝ լավն ես, կարևորը քանակն է, կապ չունի՝ ինչ ազգության են այդ հետևորդները: Բազմիցս ասել եմ, որ 100-200 դոլարի դիմաց կարող եմ շատ հեշտությամբ հետևորդներ հավաքել, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա, կեղծ էջերը չեն հետևելու քո գործունեությանը: Որոշեցի ես էլ ակտիվ լինել։ Չնայած իմ հաճախորդները չեն նայում, թե որքան հետևորդ ունեմ՝ պետք է նաև սոցցանցերի էջերը զարգացնել: Այսօր շատ ռեժիսորներ դերասանուհիներին ընտրում են՝ ըստ հետևորդների քանակի, շատ բան առաջվանը չէ: Չեմ ասում, որ պետք է առաջվանը հետ բերել, բայց չպետք է մոռանալ 4 տարի համալսարանում սովորած մարդկանց: Ի՞նչ անեն այդ մարդիկ, պետք է նստեն ժամերով սոցցանցերի զարգացման վրա աշխատեն, իրենց բալիկի՞ց կտրեն այդ ժամանակը, ինչպես ես»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ դրանից բացի այլ հանգամանք էլ կա, որի պատճառով ինքը եթերում չէ՝ ավելորդ քաշը: «Նախորդ տարի առաջարկներ ունեցա, մերժեցի, որովհետև ժամանակի սղության խնդիր ունեի, այլևս առաջարկներ չեղան: Ինձ այնքան են գրում, թե ուր եմ, ինչու էկրաններին չեմ: Հասկանում եմ՝ գուցե շատերին իմ քաշն է խանգարում, հաճախ քաշիս համար չեն հրավիրել նկարահանման: Ցույց տվեք հեռուստասերիալներում նկարահանվող գոնե 2-3 հոգի, որոնք նիհար չեն: Չկան այդպիսինները, գեր մարդիկ նկարահանվում են միայն կոմեդիա ժանրում: Դերասանուհիները, նրանց մայրիկները, տղամարդկանց սիրուհիները նիհար են: Դերասանուհիներ կան, ովքեր հիվանդության պատճառով գեր են, բայց հրաշալի են խաղում, ի՞նչ անեն նրանք: Ինչո՞ւ տղամարդկանց չեն ասում, որ նիհարեն: Որքան փորով, փռչոտ տղամարդ կա, եթերում է: Լավ է, գոնե դասականներն այնպիսի կերպարներ են հորինել, որոնք գեր են, ռեժիսորներն էլ պիեսները չեն փոփոխում: Ի՞նչ անեն գեր, կարճահասակ դերասանուհիները, որոնք հիմա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կամ ցանկացած այլ համալսարանում են սովորում: Մի փոքր թմբլիկին չի՞ կարելի սիրահարվել, բոլորը պետք է նիհա՞ր լինեն»,- նշեց նա:

Նաիրան անկեղծացավ, որ նաև այդ ամենից հետո է որոշել նիհարել: «Ինքս ինձ համոզել էի՝ պետք է կ մա խք լինեմ, որպեսզի նկարահանվեմ, դ ի ետաներ էի պահում: Այսինքն՝ սերիալներում՝ գեր սիրուհի լինել չի՞ կարող, պետք է ոսկո՞ր կրծի: Խնդրում եմ, նայեք իրականում հայ տղամարդկանց սիրուհիներին, ոչ մեկն էլ նիհար չէ: Իհարկե, դեմ չեմ, որ առողջության համար մարդիկ նիհարեն, բայց որքա՞ն»,- նկատեց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ կարոտել է իր հանդիսատեսին, մարդկանց, որոնք իր կարիքն ունեն, ներկայացումից հետո կամ առաջ մոտենում էին իրեն: «Հիմա ևս մոտենում են, բայց նրանց ասելիք չունեմ, միայն շնորհակալություն եմ հայտնում, որ դեռ հիշում են ինձ: Իմ մեջ էներգիա կա, որը չեմ կարողանում հանել, պետք է նկարահանվեմ, խաղամ թատրոնում, որպեսզի այդ էներգիան հանեմ»,- ասաց դերասանուհին:

Նաիրան նկատեց, որ իր հասցեին քն նադ ատություններ եղել են և կան: «Նախկինում շրթունքներս շատ էի լցրել, հետո հանեցի նյութը և արդեն արդի չեմ, պետք է ինչ ունեմ-չունեմ լցնեմ, որպեսզի առաջ գնամ: Ես նե րարկում էի արել, որովհետև շրթունքի թեքություն ունեի, մեծացրի-մեծացրի, հետո հեռացրի նյութը: Հիմա ուղղակի շատ քիչ շտկում եմ անում: Քննադատվել եմ այն ժամանակ, երբ նոր էի ն երարկում արել, քննադատվեցի, երբ հեռացրի նյութը, քննադատում են, որովհետև նրանց գույնը չունեմ, մարդ եմ, որը բոլորից տարբերվում է, այլ կերպ է մտածում: Չեմ կարող նստել բազմոցին ու ոչինչ չիմանալով քննադատել դիմացինին, ապրել ուրիշի հաշվին։ Իմ տեսակը չհասկացված է, միշտ էլ տարբերվել եմ: Ինձ համար ցա վալի չէ, որ մարդիկ ինձ չեն հասկանում: Նախընտրում եմ կայացած փոքրամասնության կարծիքը: Միշտ չէ, որ մարդկանց մեծ մասի կարծիքը ճիշտ է, ոչ մի ազգում մեծամասնությունը խելացի չի լինում: Միայն ցավ եմ ապրում, թե ինչու են մարդիկ այդքան չարացած»,- եզրափակեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *