Գարնանը օգտագործում եմ ավելացած մուրաբաները՝ պատրաստելով այսպիսի պարզ թխվածք

Հետաքրքիր

Անթերի թխվածք է բոլոր նրանց համար, ովքեր շատ ժամանակ չունեն, բայց ցանկանում են մտերմների համար որևէ համեղ մի բան պատրաստել: Անհրաժեշտ բաղադրիչներ. կաթ՝ 200 մլ , ձու՝ 3 հատ , ձեթ՝ 90մլ , ալյուր՝ 400 գ , շաքարավազ՝ 200 գ , աղ՝ կես թ.գ. , փխրեցուցիչ՝ 2 թ.գ. , վանիլին , միջուկի համար՝ 1-1.5 բաժակ մուրաբա: Պատրաստման եղանակ. Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի: Ձուն նախապես սառեցնել:

Խորը տարայի մեջ հարել ձուն՝ շաքարավազ ավելացնելով: Երբ այն լուծվի, զանգվածը կստանա սպիտակ երանգը, իսկ ծավալը կավելանա: Մի քիչ աղ ավելացնել, լցնել նաև վանիլինը: Ձեթը լցնել փոքր բաժիններով՝ հարելով այն ձվային խառնուրդի հետ: Ավելացնել նաև կաթը, խառնել: Միացնել ալյուրն ու փպրեցուցիչը, մաղել, լցնել հեղուկ զանգվածի մեջ ու խառնել, որ գնդիկներ չմնան:

Տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել, այուր շաղ տալ ու լցնել խմորի կեսը: Լցնել միջուկը, խմորի մյուս կեսը ու հարթեցնել: Ուղարկել արդեն տաքացրած ջեռոցը՝ 7 րոպեով, իսկ հետո իջեցնել ջերմաստիճանը մինչ 160 աստիճանի ու թխել ևս 45 րոպե: Պատրաստի թխվածքին շաքարի փոշի ցանել: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *