Արդյո՞ք պարտադիր է եկեղեցու կողքով անցնելիս խաչակնքվել, ո՞րն է խաչակնքման խորհուրդը. ինչ է ասում եկեղեցին

Հետաքրքիր

Խաչակնքել՝ նշանակում է Ավետարանական ամբողջ ճշմարտությամբ կնքվել: Քրիստոնյան խաչակնքում է աղոթելիս, գործ սկսելիս, եկեղեցի մտնելիս կամ սրբապատկեր տեսնելիս, վտանգի ժամանակ կամ գործի բարեհաջող ավարտի դեպքում: 1-2-րդ դարերում քրիստոնյաները խաչակնքում էին նաև միմյանց հանդիպելիս:Խաչի վերին մասը ցույց է տալիս Երկնքի Արքայության բացվելը, ստորին մասը՝ դժոխքի ավերումը, աջը՝ շնորհների բաշխումը, իսկ ձախը՝ մեղքերի թողությունը: Քառաթև խաչը խորհրդանշում է նաև չորս առաքինությունները, որոնց վրա պետք է տարածենք մեր ներքին մարդուն. վերին մասը նշանակն է սիրո, ստորինը՝ խոնարհության, աջը՝ հնազանդության, իսկ ձախը՝ համբերության:

Եկեղեցու կողքով անցնելիս խաչակնքելը գեղեցիկ բարեպաշտական սովորույթ է, որ սակայն պարտադիր պայման չէ քրիստոնեական գիտակցության և փրկության տեսանկյունից։Ինչո՞ւ են որոշ քրիստոնյաներ խաչակնքելիս ձեռքը աջից ձախ տանում, որոշները՝ ձախից աջ։Խաչակնքման տարբերությունը՝ աջից ձախ և ձախից աջ, մշակութային առանձնահատկություն է և հատուկ հակասություն փնտրել պետք չէ։ Ուղղափառ եկեղեցու հետևորդները, ինչպես, օրինակ, ռուսները, խաչակնքելիս հորիզոնական շարժման ժամանակ ձեռքը տանում են հակառակ ուղղությամբ` աջ և հետո` ձախ:

Սրա բացատրություններից մեկն այն է, որ երբ արտասանում ենք «և Հոգվույն Սրբո», «Հոգվույն» բառի արտասանության ժամանակ ձեռքը հպում ենք սրտին, քանզի սրտով ենք զգում, նաև սրտի զգայարանի միջոցով է ներգործում Սուրբ Հոգին:

Ռուս քրիստոնյաները խաչակնքելիս ասում են «և Սրբո Հոգվույն», այսինքն` «Հոգի» բառը վերջում են արտասանում, դրա համար էլ ձեռքը վերջում են տանում ձախ` դեպի սիրտը:

qahana.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *