Արդեն քանի օր է՝ համացանցում շրջանառվում է այս «հումորաշունչ» նկարը». Վրեժ Շահրամանյանի գրառումը

Հետաքրքիր

Վրեժ Շահրամանյանը գրում է. «Հարգելի ընկերներ, Արդեն քանի օր է՝ համացանցում ակտիվորեն շրջանառվում է այս «հումորաշունչ» նկարը, որը նաև իմ ՖԲ-յան ընկերները անդադար ուղարկում են ինձ՝ հայտնելով իրենց մտահոգությունը։ Նամակների թիվը գնալով շատանում է, և ես որոշեցի այդ կապակցությամբ գրառում կատարել։

Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ էջը կեղծ է, ֆեյք է, ինչպես հիմա ընդունված է ասել, և ինձ հետ որևէ առնչություն չունի, բացի նկարից, որը երևի վերցրել են իմ էջից։ Հումորով մոտենալով նման «չա րաճճիություններին»՝ պետք է նշեմ, որ հաճախ եմ նկատում իմ նկարով կամ իմ տվյալներով տարբեր էջեր՝ տարբեր կայքերում։ Հասկանում եմ, իհարկե, որքան հետաքրքիր է և գայ  թակ ղիչ հանդես գալ սե քս ոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կերպարով կամ կեղծ էջերով, բայց երևույթը, ինչ խոսք, անընդունելի է և մերժելի։

Ուրախ եմ, որ մեր գորշ առօրյայում այս նկարը շատերի մոտ ժպիտ առաջացրեց։ Բայց ամեն դեպքում խնդրում եմ ուշադիր լինել և կեղծ, անհայտ ծագման սե ք սո պաթոլոգների էջերից, գրառումներից և խորհրդատվություններից հեռու մնալ։

Սե ռական առողջությունը նման հանրավտ անգ հումորներ չի հանդուրժում։ Հ.Գ. Ի դեպ, «սե քս ոպաթոլոգ» բառը գրվում է «ո»-ով

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *